Սթայլս, Այլիշ և Ֆենդեր․ Գլասթոնբերին վերադառնում է Երևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենա Հորմուզն ու Իրանը՝ Թրամփ–Սի հանդիպման օրակարգում Հարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում 44-օրյայի հետևանքով անհայտ կորածների նույնականացման համար ուսումնասիրվել է 4,005 nսկրային նմուշ Իրանի դեմ նոր հարվածնե՞ր․ ինչ է քննարկում Թրամփը՝ ըստ Axios-ի Իրանը պնդում է՝ Հորմուզի մոտ 3 տանկեր է ականի բախվել Բագրատ Սրբազանը դատարանում վերահաստատեց, որ իր պայքարը շարունակելու է մինչև վերջ․ Դանիելյան Ռուսաստանն ու Վրաստանը բանակցություններ են անցկացրել Մինսկում և գործնական պայմանավորվածություններ ձեռք բերել․ ՌԴ ԱԳՆ Ղահրամանյանը հրապարակել է ուռճացված թիվ. ՊՆ մամուլի քարտուղար Հութիների հարվածից վնասվել է Սաուդյան Արաբիայի ամենաբարձր աշտարակներից մեկը Պուտինի սպառնալիքն ու Սի Ծինփինի զինաթափման կոչը. Երևանից Թուրքիա թռիչքը հետաձգվել է 

Վանդակաճաղված, պարսպապատված, ոստիկանապատված. ստերի «մարգարիտների» ևս մեկ «փունջ». «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս, ինչպես հայտնի է, զորացրվելու նախօրեին զինծառայող Բենիամին Մանուչարյանը դիրքերից տեղակայման վայր գնալիս բքի ժամանակ մնացել է ձյան տակ և մահացել: Ահավոր ողբերգություն, որքան էլ որ մեր հասարակության մի հատվածը, երկրում իշխող վարչակարգը անհաղորդ են դարձել նման ողբերգություններին: Իսկ կար ժամանակ, որ այսօրվա ռեժիմի ղեկավար Նիկոլ Փաշինյանը բանակում, հատկապես ոչ մարտական պայմաններում զինվորի զոհվելու, մահանալու ցանկացած դեպք դարձնում էր իր հիմնական ասելիքը: Եվ խոսքը նույնիսկ «նախկին» Նիկոլ Փաշինյանի մասին չէ: Դե, այն Փաշինյանի, որ «ընդդիմադիր էր աշխատում» և «ժողովրդական տրիբուն» էր համարվում: Արդեն վարչապետի պաշտոնում, 2018 թվականի մայիսի 12-ին իր նշանակած, իսկ հիմա բանտում գտնվող պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին սպայակազմին ներկայացնելիս Նիկոլ Փաշինյանն, օրինակ՝ նշել է. «... Ցանկացած դեպք պետք է լրջորեն հետաքննվի, պետք է արվեն հետևություններ, որոնց նպատակը կլինի կանխարգելումը:

Յուրաքանչյուր դեպքից պետք է արվի լրջագույն հետևություն, և այդ հետևությունները պետք է դառնան եզրակացություններ, որոնք կյանքի կկոչվեն, որպեսզի նվազագույնի հասցնենք նման դեպքերը: Հանրությունը պետք է համոզված լինի, տեսնի, որ բոլորս մեզանից կախված հնարավորը և անհնարն ենք անում՝ յուրաքանչյուր զինվորի կյանքը, անվտանգությունը պաշտպանելու համար: Սա իսկապես շատ կարևոր առաջնահերթություն է, և ակնկալում եմ, որ պաշտպանության նախարարը կլուծի այդ խնդիրը»: Սա ասել է Նիկոլ Փաշինյանը: Այն Նիկոլ Փաշինյանը, որի կառավարման արդեն գրեթե 6 տարվա ընթացքում հայոց բանակում ամենից շատ զոհեր ու մահեր են արձանագրվել: Թե բա՝ «յուրաքանչյուր դեպք», թե բա՝ լրջորեն պիտի քննվի: Ինչքան որ կացարանում ուղիղ 1 տարի առաջ հրո ճարակ դարձած ու 15 զինվորի կյանք խլած դեպքը քննվեց: Այդ ողբերգական խայտառակությունից հետո թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ նրա սիրելի Սուրեն Պապիկյանը ոչ միայն ուրախզվարթ կյանք են վայելում, այլև շարունակում են պաշտոնավարել:

Տարին նոր-նոր է սկսվել, բայց հայոց բանակում արդեն առնվազն 4 զոհ կա: Ու ոչ մեկը դրա համար պատասխան չի տվել: Երկրորդ սուտը, որ առանձնացրել ենք, Նիկոլ Փաշինյանի սիրելի թեմաներից է, ի լրումն՝ խիստ հատկանշական: Վարչապետ դառնալուց հետո, մասնավորապես 2018 թ. սեպտեմբերի 21-ին ունեցած ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Պետք է բացենք Ազգային ժողովի դռները ՀՀ քաղաքացիների առաջ»: Սա ասել է այն Նիկոլ Փաշինյանը, որը վանդակաճաղել, պարսպապատել ու ոստիկանապատել է իր աշխատանքի ու կեցության հետ կապված հնարավոր բոլոր վայրերը: Զուտ արձանագրենք, որ ԱԺ դռներն ու պարիսպները այդպես էլ փակ մնացին:

Ավելին, 2022-ին ԱԺ դարպասները զոդվեցին, շրջակայքը ցույցերի ժամանակ «կահավորվել» էր լուսաձայնային նռնակներով, ԱԺ շենքի երևացող տեղերում էլ ցուցադրաբար նստեցվել էին դիպուկահարներ, իսկ Փաշինյանի քաղաքական մերձավորները չէին էլ թաքցնում, որ պատրաստ են հայ մարդկանց գնդակահարելու հրաման տալ: Երրորդը թեպետ բազմիցս հիշատակված, բայց խիստ հատկանշական սուտ է, իսկ Փաշինյանին իշխանության բերելու և 2018ին նրան ընտրողների համար՝ նաև «կուտ»: Փաշինյանը բազմիցս հայտարարել է ճանապարհային արագաչափերը և տեսախցիկները ընդհանրապես վերացնելու մասին: Իրականությունը, սակայն, այն է, որ ա) արագաչափերի և տեսախցիկների քանակն էապես ավելացավ, բ) տուգանքները պահպանվեցին:

«Հպարտ քաղաքացիները», սակայն, խիստ գոհ են, պետք է ենթադրել: Չորրորդը նույնպես հատկանշական սուտ է, որին մեր թերթը տարբեր հրապարակումներում անդրադարձել է: Փաշինյանն ու նրա թիմակիցները հաճախ են դիրքավորվում՝ որպես «շահումով խաղերի» դեմ պայքարողներ: Փաշինյանը խոստանում էր. «Մի կողմից՝ աղքատությունն է խրախուսվում, մյուս կողմից՝ ղումարբազությունն է խրախուսվում: Մենք պետք է էնպիսի քաղաքականություն տանենք, որ ոչ մեկն էլ չխրախուսենք: Էդ փողոցային թակարդները, որոնք են բուքմեյքերական գրասենյակները և այլն, պետք է հնարավորինս տրամաբանական ձևերով դրանց գործունեությունը սահմանափակվի, և, ի վերջո, դրանք ևս դուրս գան»: Իրականությունը բոլորովին այլ է. զուտ պաշտոնական թվեր՝ խաղադրույքների վիճակագրություն՝ ըստ տարիների. եթե 2017 թվականին խաղադրույքների տարեկան ընդհանուր ծավալը եղել է 138,5 միլիարդ դրամ, ապա 2022-ին այդ «ցուցանիշը» հասել է 5,3 տրիլիոն դրամի:

Այսինքն, Փաշինյանի կառավարման շրջանում ոչ միայն պետական պարտքն է բազմապատիկ աճել, այլև խաղամոլության աստիճանը: Իսկ փաշինյանական իշխանության իբր պայքարը այդ «ղումարբազության» դեմ ընդամենը պայքար էր լրատվամիջոցների դեմ՝ վերջիններիս եկամուտներին հարվածելու տեսքով, որը, սակայն, ոչ թե չպակասեցրեց այդ ոլորտի շրջանառությունը, այլ ավելի մեծացրեց, ինչի մասին, ի դեպ, զգուշացնում էինք դեռ այն ժամանակ, երբ չմտածված օրենքը շրջանառվում էր խորհրդարանում: Հինգերորդը, որ առանձնացրել ենք, ավելի շատ ցինիզմ է, քան ուղղակի սուտ: Փաշինյանը շատ է սիրում ներկայանալ կառուցողի, ավերից ու աղետից բացի, նաև ուրիշ ինչ-որ բան ստեղծողի գովազդային կերպարով: Մասնավորապես, նա արդեն մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կառավարությունը պետական միջոցներով զրոյից գյուղ է կառուցելու:

Ի դեպ, այդ գյուղը, որ Շիրակի մարզում է նախատեսված՝ Ջրաձոր անունով, չկա: Բայց ռեկլամը բոլ-բոլ է: Թեկուզ երկու գյուղ կառուցի: Բայց ո՞վ է դրա մասին հայտարարում: Նիկոլ Փաշինյա՛նը, որի կառավարման շրջանում Արցախի մի շարք քաղաքներ ու մի քանի հարյուր գյուղեր (ընդհանուր՝ 380 բնակավայր) անցել են թշնամուն: Փաշինյանը, որի կառավարման շրջանում ՀՀ մի շարք գյուղեր, այսպես ասած, «կիսվել» են ու տրվել թշնամուն, իսկ հարյուրավոր բնակավայրեր էլ հայտնվել են թշնամական ագրեսիայի ուղիղ սպառնալիքի տակ: Վեցերորդը այնքան բացահայտ սուտ է, որ մենք նույնիսկ չենք մեկնաբանի: Անհերքելի փաստ է, որ 2019 թվականի օգոստոսի 5-ին Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում ունեցած ելույթում Նիկոլ Փաշինյանը մասնավորապես հայտարարել է. «Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացի նպատակը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանությունը»: Սա ասել է Նիկոլ Փաշինյանը, որը բացեիբաց ուրացավ Արցախը, վտանգի տակ դրեց ու հանրագումարում դարձավ Արցախի հայաթափումն իրականացնող:

Նա ոչ թե Արցախյան ազատամարտի արդյունքները պաշտպանեց, այլ, իր ՔՊ-ով հանդերձ, զրոյացրեց, ոչնչացրեց այդ արդյունքները, իսկ դրանից հետո էլ հայտարարում է, թե Արցախի հարցում այլ տարբերակ ոչ մի դեպքում չէր կարող լինել, քան այն, ինչ ինքն արեց: Իսկ յոթերորդն ուղղակի «մարգարիտ» է, եթե ստախոսության մեջ կարող է նման բան լինել: Նիկոլ Փաշինյանը 2018 թ. հոկտեմբերի 13-ին Երևանի քաղաքապետի պաշտոնակալման առիթով ունեցած ելույթում այսպիսի բան է ասել. «...Շատ կարևոր է մարդկանց չխաբելը: Մեր ամենակարևոր առաքելությունը մարդկանց երբեք չխաբելն է, մարդկանց առջև կանգնելու, նրանց աչքերին ուղիղ նայելու իրավունքը չկորցնելն է...»: Անձնավորություն, որ 10 րոպեում 11 հատ սուտ է ասում, հետո չքմեղանում թե՝ «ես նման բա՞ն եմ ասել...», խոսում է մարդկանց չխաբելու մասին, որպես... իր գլխավորած իշխանության ամենակարևոր առաքելության: Սա ավելին է, քան պարզապես ցինիզմը, սա ծաղրաթաթախ ցինիզմ է...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սթայլս, Այլիշ և Ֆենդեր․ Գլասթոնբերին վերադառնում էԵրևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենաՀորմուզն ու Իրանը՝ Թրամփ–Սի հանդիպման օրակարգումՀարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում44-օրյայի հետևանքով անհայտ կորածների նույնականացման համար ուսումնասիրվել է 4,005 nսկրային նմուշ Իրանի դեմ նոր հարվածնե՞ր․ ինչ է քննարկում Թրամփը՝ ըստ Axios-իԻրանը պնդում է՝ Հորմուզի մոտ 3 տանկեր է ականի բախվելԲագրատ Սրբազանը դատարանում վերահաստատեց, որ իր պայքարը շարունակելու է մինչև վերջ․ ԴանիելյանԹրամփը հայտարարել է՝ ԱՄՆ-ի և Չինաստանի առևտրային հարաբերությունները դարձել են արդարՌուսաստանն ու Վրաստանը բանակցություններ են անցկացրել Մինսկում և գործնական պայմանավորվածություններ ձեռք բերել․ ՌԴ ԱԳՆ Ղահրամանյանը հրապարակել է ուռճացված թիվ. ՊՆ մամուլի քարտուղարՀութիների հարվածից վնասվել է Սաուդյան Արաբիայի ամենաբարձր աշտարակներից մեկըՉինաստանը, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները պետք է հարգեն միմյանց. Սի ԾինփինՊուտինի սպառնալիքն ու Սի Ծինփինի զինաթափման կոչը. Երևանից Թուրքիա թռիչքը հետաձգվել էԽարդախության զոհ է դարձել Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի ղեկավարը․ նրանից հափշտակել են 6 մլն դրամ, 1780 եվրո և 41 000 դոլար Օմանի ափերի մոտ 2 տանկերի վրա հարձակում է տեղի ունեցելՄեծ Զիմբաբվե․ քարե քաղաքը Աֆրիկայի սրտումՌուսական հարվածներ Ուկրաինայի Շոստկա քաղաքին․ վնասվել են բնակելի շենքեր, ջեռուցումը խափանվել էԲաքուն նոր պայման է դնում․ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել, իսկ Ալիևը պահանջում է ավելին (տեսանյութ) Թրամփը խոստացել է շուտով ավարտել Իրանի հետ հակամարտությունըԳավառական շուստրիությամբ մեզ մի առաջարկեք դառնալ ձեր հանցակիցը. Իշխան ՍաղաթելյանՌուսաստանը նոր «Կոկոշնիկ» է պատրաստում ուկրաինական անօդաչուների դեմ․ հայտնի են հնարավորություններըԵրևանում «Nissan»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնինԲրիտանիան Ուկրաինային կփոխանցի ավելի քան 1000 անօդաչու«Աստված մեզ փրկի նման ընկերներից»․ Տուսկը արձագանքել է Թրամփի՝ Պուտինին ուղղված խոսքերին7 մրցանակ մեկ երեկոյում․ Թեյմ Իմփալայի հաղթարշավըՍահմանվել են 2027 թ. ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետներըԹրամփը կրկին քննարկում է Իրանի դեմ հարվածները․ Իսրայելն առաջարկում է նոր ռազմական գործողությունReuters․ Եվրոպան դուրս է մնացել գլխավոր բանակցություններիցՀայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը թևակոխել է կարևոր փուլ․ փոխնախարարԹրամփը հույս ունի եռակողմ հանդիպումից արդյունքներ ստանալՊուտին–Թրամփ–Սի Ծինփին բանակցություններն ավարտվել են․ միջուկային համաձայնագիր չի հայտարարվելԵվրոպան ուզում է Ուկրաինան դարձնել ամենառազմականացված երկիրը․ ՄեմաՓաշինյանը երեք անգամ կգնա Մոսկվա. ԵՄ-ին կիբերհարված․ Թրամփի ու Պուտինի ուղերձները (տեսանյութ) Չինաստանը հեռացրել է ամերիկացի լրագրողին Թրամփ–Պուտին–Սի Ծինփին հանդիպումիցՊուտինը, Թրամփն ու Սին եռակողմ հանդիպմանը կնստեն մեկ սեղանի շուրջԱստված մեզ փրկի Պուտինի պես ընկերներից, Թրամփի շուրջ աղմուկ, Իրանի դեմ՝ նոր ծրագիրՀարավային Կորեայի միջուկային սուզանավերի ծրագրի շուրջ առաջին միջազգային զեկույցն է հրապարակվելԱՄՆ-ը հույս ունի Իրանի միջուկային հարցը լուծել առանց պատերազմի Հաջորդ ամիս նախատեսվում է իմ այցն Ադրբեջան, բայց ոչ Բաքու քաղաք. ՍիմոնյանԱքսորի մասին վեպը՝ հաղթող․ հայտնի են ԱՄՆ գրքի մրցանակակիրներըReuters․ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը բացահայտում է Եվրոպայի ազդեցության պակասըՎան Գոգի նոր ռեկորդը․ մեկ կտավը՝ 190,4 միլիոն դոլարReuters․ հութիների հարվածից վնասվել է Սաուդյան Արաբիայի ներդրումային հիմնադրամի շենքըԹմրանյութ տեղադրելու պահին 2 տղամարդու են ձերբակալել․ առգրավվել է 44 փաթեթԿհասնի՞ Հայաստանը Եվրոպա 20 տարի անց․ ի՞նչ են ասում մարդիկ (տեսանյութ) ԵՄ-ն սպառնում է դադարեցնել Լոնդոնի հետ բանակցություններըՀայաստանի երկաթուղին արդիականացման համար մեծ ներդրումների կարիք ունի. Փաշինյան (տեսանյութ) Նանոներարկիչները հաղթահարեցին բուսական բջիջների պատնեշըԱտոմները՝ մեկ ռիթմով․ լույսի նոր աղբյուր է ստեղծվել
Ամենադիտված