Սթայլս, Այլիշ և Ֆենդեր․ Գլասթոնբերին վերադառնում է Երևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենա Հորմուզն ու Իրանը՝ Թրամփ–Սի հանդիպման օրակարգում Հարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում 44-օրյայի հետևանքով անհայտ կորածների նույնականացման համար ուսումնասիրվել է 4,005 nսկրային նմուշ Իրանի դեմ նոր հարվածնե՞ր․ ինչ է քննարկում Թրամփը՝ ըստ Axios-ի Իրանը պնդում է՝ Հորմուզի մոտ 3 տանկեր է ականի բախվել Բագրատ Սրբազանը դատարանում վերահաստատեց, որ իր պայքարը շարունակելու է մինչև վերջ․ Դանիելյան Ռուսաստանն ու Վրաստանը բանակցություններ են անցկացրել Մինսկում և գործնական պայմանավորվածություններ ձեռք բերել․ ՌԴ ԱԳՆ Ղահրամանյանը հրապարակել է ուռճացված թիվ. ՊՆ մամուլի քարտուղար Հութիների հարվածից վնասվել է Սաուդյան Արաբիայի ամենաբարձր աշտարակներից մեկը Պուտինի սպառնալիքն ու Սի Ծինփինի զինաթափման կոչը. Երևանից Թուրքիա թռիչքը հետաձգվել է 

Ալիևի այս տարվա առաջին հարցազրույցը բացահայտեց նրա հետագա թշնամական տրամադրությունները. Արա Աբրահամյան

Քաղաքական

Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանն անդրևադարձել է Իլհամ Ալիևի վերջին հարցազրույցին:

Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք Արա Աբրահամյանի մեկնաբանությունները:

«Ալիևի այս տարվա առաջին հարցազրույցը բացահայտեց նրա հետագա թշնամական տրամադրությունները՝ Հայաստանի նկատմամբ, նրա կողմից միջազգային իրավունքի և ինստիտուտների, գերտերությունների և նրանց ղեկավարներիանտեսումը:

Շանտաժի և ճնշման ներքո, այսպես կոչված խաղաղության պայմանագրի ստորագրումը հայկական պետականությանն անդառնալի վնաս  է պատճառելու: Հայաստանի իշխանությունների վարած համաձայնվողական քաղաքականությունը և սիմետրիկ արձագանքի բացակայությունը միայն բորբոքում են Ալիևի անեքսիոնիստական ախորժակը: Ո՛չ Փաշինյանի կողմից մեր պատմության մերժումը, ո՛չ Ղարաբաղի, իսկ այժմ նաև Հայաստանի՝ Ադրբեջանին պատկանելու մասին Ալիևի մտացածին հորինվածքները չեն կարող ետ շրջել պատմությունը:

Ղարաբաղը, որպես անկախ կազմավորում, գոյություն է ունեցել աշխարհի քարտեզին Խորհրդային Ադրբեջանի (ի դեպ, այդ գաղափարի հեղինակն Անաստաս Միկոյանն էր), ինչպես նաև երկու տարի գոյություն ունեցած Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության (1918-1920թթ) հայտնվելուց շատ առաջ: ԽՍՀՄ փլուզումից հետո ստեղծված Ադրբեջանի Հանրապետությունն իրեն հռչակել է ոչ թե Ադրբեջանի Խորհրդային  Սոցիալիստական հանրապետության ժառանգորդը, որի կազմում էր Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը,  այլ՝ 1918-20 թթ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության, որի կազմում Ղարաբաղը երբևէ չի եղել: Իր կազմում Ղարաբաղի գոյության ինչ-որ ժամանակահատվածի մասին կարող են խոսել  միայն Ռուսաստանը և Պարսկաստանը, պետություններ՝ որոնք բազմադարյան պատմություն ունեն: Քաչ հայտնի է, որ 1805 թվականին Ղարաբաղը մտել և ավելի քան 100 տարի եղել է Ռուսական կայսրության կազմում: Մինչև հիմա էլ շատ արցախցիներ իրենց ընտանիքներում միմյանց հետ շփվում են ռուսերենով: Արցախի բանակչությունը մշտապես ձգտել է դեպի Ռուսաստանը և ո՛չ դեպի Ադրբեջան, որտեղ փառաբանում ու պատվում են մարդասպան Սաֆարովին, ով Եվրոպայի կենտրոնում՝ Բուդապեշտում, ազգային ատելության հողի վրա, կացնահարեց քնած հայ սպային, կամ նացիստների կամակատար Ռասուլզադեին: Ալիևը 2024 թվականը հայտարարել է Ռասուլզադեի տարի:

Որպեսզի հասկանանք, թե Ադրբեջանի կազմում ինչ է սպասվում հայերին, բավական է  նայել երբեմնի հայկական Նախիջևանին, որտեձղ ոչնչացվեցին ոչ միքայն մեր պատմական հուշարձանները, եկեղեցիները և թանգարանները, այլև նույնիսկ հայկական դերեզմանները: Վանդալիզմի են ենթարկվում ու ավիրվում են հայկական եղեղեցիներն ու հուշարձանները Բաքվում, հարյուրավոր հայկական քաղաքներում ու գյուղերում, որոնք այսօր հայտվել են  Ադրբեջանի տիրապետության տակ:

2023 թ սեպտեմբերին, շրջափակման մեջ հայտնված  ավելի քան հարյուր հազար արցախցի, թողնելով իրենց տները, տաճարներն ու խաչքարերը, իրենց նախնիների շիրիմները, «քվեարկել» են ոչ թե իրենց հայրենիքում, այլ Ադրբեջանի կազմում ապրելու դեմ: Եթե ոչ նրանք, ապա նրանց սերունդներն անպայման կվերադառնան իրենց օջախները և կշարունակեն դարերով այնտեղ ապրել:

Այդպես եղել է ու կլինի: Այդպես կլիներ նաև հիմա: Եթե 2018 թվականին Փաշինյանին Հայաստանում իշխանության չբերեին, ապա Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կշարունակեր մնալ և զարգանալ որպես դե ֆակտո անկախ  պետություն, իսկ Ադրբեջանում արտահերթ ընտրությունները կլինեին ոչ թե 2024 թվականի փետրվարին, այլ ավելի վաղ: Ինքը՝ Ալիևը, իր այն ժամանակվա ռեկորդային ցածր վարկանիշով, իր իսկ խոսքերով ասած, կնետվեր պատմության աղբանոցը՝ իր մերձավորագույն շրջապատի հետ:

Ի դեպ, Ալիևն այդպես էլ շնորհակալություն չհայտնեց Փաշինյաքնի, ում շնորհիվ կարողացավ 2020 թվականին  մնալ նախագահի պաշտոնում, իսկ հիմա էլ՝ կանգնել տեսախցիկներ առաջ, իբր «աշխարհի նոր տիրակալն» է:

Փաշինյանը, ապրելով խաղաղության ու,  իբր, «Արցախից հրաժարվելու գնով Հայաստանի ու նրա սահմանների անվտանգությունն ապահովելու» պատրանքներով, ոչ մի ընդունելի փաստարկ չի կարողանում բերել, որպեսզի, թեկուզ խոսքով, Ալիևի ապօրինի պահանջներից պաշտպանի  իր ղեկավարած պետությունը, թեև դրանք ակնհայտ են:

Ի՞նչ է ասում Ալիևը.

- Ղարաբաղի հարցը լուծված է «եղբայր Էրդողանի» օգնությամբ՝ որի օժանդակությունն ուղերձ է այլ երկրներին՝ թե «մի կողմ քաշվեք»: Նաև՝ Փաշինյանի շնորհիվ, ով ճանաչեց Արցախը որպես Ադրբեջանի մաս, իսկ հիմա էլ վերջնականապես դադարել է Ղարաբաղի հայության իրավունքների կամ կարգավիճակի հարցը ներառել խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցություններում: Ալիևի խոսքով՝ իր կողմից իրականացված որոշակի գործողություններից, այդ թվում՝ «կարգավիճակի հարցը համապատասխան հասցեով ուղարկելուց» հետո, քննարկվող փաստաթղթերում «ոչ մի բառ չկա Ղարաբաղի և այնտեղի հայերի մասին»:

- Հայաստանի մայրաքաղաքը, Ջերմուկը, և ոչ միայն, նա համարում է ադրբեջանական քաղաքներ՝ փոխարինելով հայկական անվանումները թյուրքականներով և եթերից դրանք արտաբերելով:

- Եթե Հայաստանը սկսի կամ համարձակվի ամրացնել իր պաշտպանունակությունը, սպառազինություն ձեռք բերի («ոչ թե այն ֆրանսիական ջարդոնը և այս «Բաստիոն»կոչվող պահածոյի տուփերը»), ապա Ալիևը դա կհամարի սպառնալիք ու «կանխարգելիչ հարված» կհասցնի մեր երկրին:

- Նա Հայաստանի տարածքում արդեն զավթել է կարևորագույն բարձրունքներ, որը թույլ է տալիս ոչ թե տիեզերքից, այլ «անզեն աչքով» դիտարկել ու վերահսկել իրավիճակը, «մտադիր չէ ոչ մի քայլ այդտեղից հեռանալ», ով էլ ուրիշ երկրների իր գործընկեր  ղեկավարներից դա չպահանջի:

- Հայաստանը պետք է շուտափույթ ստորագրի Ադրբեջանի առաջադրած «արդարացի» պայմանները, և դրա համար ոչ մի երաշխավոր չպետք է լինի:

- Պահանջում է ադրբեջանցիների անխոչնդոտ տեղաշարժ (ենթադրվում են արդեն բոլորին հայտնի «բնապահպաննները»)  Հայաստանի Սյունիքի մարզի տարածքով, Մեղրիով՝ Նախիջևանի Օրդուբադից դեպի Զանգելան (Կովսական), առանց սահմանային վերահսկողության: Հակառակ դեպքում՝ կրկին շանտաժ և սպառնալիքներ:

- Առևանգված և Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախագահներին անվանում է «հանցագործներ» և ափսոսում է, որ այնտեղ չեն ևս երկուսը, որոնք  «գտնվում են Էրիվանում»:

- Միջազգային իրավունքը թույլերի համար է, նա չի վախենում միջազգային հանրությունից, որովհետև մի շարք եվրոպական երկրներ շահագրգռված են ադրբեջանական գազով, որն Ալիևը նրանց մատակարարում է, իր խոսքերով, մարդասիրությունից դրդված՝  գործնականում շահույթ չստանալով (իմա. քողարկված կաշառքի նոր տեսակ):

- Իր ռեժիմը ներկայացնելով որպես մարդասիրական՝ Ալիևն իր երկիրը կոչում է «աշխարհի հզորագույն երկրներից մեկը»: Պարծենում է, թե կարողացել է Ռուսաստանին պայմաններ թելադրել, մեղադրում է միջազգային միջնորդներին, ՄԱԿ-ին, Եվրամիությանը և Եվրախորհրդին, «մերկացնում» է ֆրանսիական նեոգաղութատիրությունը, խոստանում է օժանդակել ուրիշներին՝ պայքարել մինչև վերջնական ազատագրումը, «քանի դեռ դաղութացված երկրներն ազատություն չեն ստացել»:

Նա չի մասնավորեցնում, թե ինչպե՞ս է արտահայտվելու այդ, ինչպես նաև՝ Արցախի «ազատագրումը»: Բռնությունների ու սպանությունների (այդ թվում՝ նաև խաղաղապահներին) միջոցով բնիկ ժողովրդի բռնի տեղահանման փորձ Ալիևը, ինչ խոսք, ունի:

- Հակասելով ինքն իրեն, թե հայերը կարող են վերադառնալ և անվտանգ ապրել Ղարաբաղում՝ ընդունելով Ադրբեջանի քաղաքացիություն (ինչը կարգավիճակի և անվտանգության երաշխիքների բացակայության դեպքում հավասարազոր է ինքնասպանության), իր հարցազրույցում նա հայերին առաջարկում է տեղափոխվել  Ֆրանսիա,  քանի որ «գիտի, որ Փարիզի քաղաքապետը ղարաբաղցիներին պատվավոր քաղաքացիություն է շնորհել», և խորհուրդ է տալիս «նրանց տեղակայել Փարիզի կենտրոնում և այնտեղ Ղարաբաղի Հանրապետություն հռչակել»:

Եվ այդպես շարունակ՝ 3 ժամ տևած հարցազրույցի ըմթացքում:

Ի՞նչ է պատասխանում Փաշինյանը:

Նա շարունակում է հավատարմության երդումներ տալ Ալմա Աթայի հռչակագրին, որն, ըստ ամենայնի, Ալիևը նույնպես վաղուց ուղարկել է «հայտնի հասցեով», բայց հարկ չի համարել տեղեկացնել Փաշինյանին: Նա շարունակում է մեղադրել Բաքվին և Մոսկվային՝ եռակողմ հայտարարությունը խախտելու և Ղարաբաղում տեղի ունեցածի համար: Զարմանում է, որ Ալիևը, իրենից ստանալով Արցախը, հիմա էլ հավակնում է Հայաստանի տարածքներին, խոսում է սպառնալիքի լեզվով և խախտում է միմյանց միջև եղած պայմանավորվածությունները: Ընդ որում, երբ Ալիևը Հայաստանից պահանջում է չզինվել,Փաշինյանն առաջարկում է ստորագրել Ադրբեջանին ձեռնտու երկկողմ համաձայնագիր՝ սպառազինությունների վերահսկողության վերաբերյալ, փոխանակ բացատրելու, որ միայն Հայաստանն է որոշում, թե ինչպես ամրապնդի իր պաշտպանունակությունը:

Ինչո՞ւ Փաշինյանը, որպես երկրի ղեկավար, ի պատասխան շանտաժի ու սպառնալիքների, չի հայտարարում բանակցային գործընթացը Հայաստանի կողմից դադարեցնելու մասին՝ քանի դեռ Ադրբեջանը չի կատարել հայ գերիներին վերադարձնելու իր պարտավորությունները, ազատ չի արձակել  Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին, Արայիկ Հարությունյանին և ԼՂՀ մյուս ղեկավարներին, քանի դեռ ադրբեջանական զորքերը դուրս չեն բերվել Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից, որը երբևէ ոչ մի կապ չի ունեցել Ադրբեջանի հետ: Քանի դեռ չի ապահովվի հայերի անխոչնդոտ ու անվտանգ վերադարձն Արցախի իրենց տները և քանի դեռ Բաքուն չի հրաժարվում  երաշխիքներ տալ, որ չի շարունակելու ադրբեջանական հասարակության ներսում բորբոքել հայատյացությունը:

Եթե Փաշինյանն ի վիճակի չէ դա անել, ապա՝ հասկանալով գործընթացների նկատմամբ իր պատասխանատվության չափը, որ չի կարող այլևս լինել այսպիսի ճակատագրական հարցերի վերաբերյալ բանակցողը, որ իշխանությունում մնալու իր յուրաքանչյուր օրը ևս մեկ քայլ է դեպի նոր պատերազմը, պարտավոր է հրաժարական տալ: Այլապես՝ Հայաստանը կկորցնի ինքնիշխանությունը: Միայն Փաշինյանի հրաժարականը, արտահերթ ընտրությունների անցկացումը և ադրբեջանաթուրքական տանդեմից անկախ առողջ ուժերի իշխանության գալը, ովքեր օժտված են հեղինակությամբ ու տիրապետում են միջազգային կապերի, ի զորու են հավասարը հավասարի պես բանակցել Ալիևի ու աշխարհի հզորների հետ, հնարավորություն կտա պահպանել Հայաստանի պետականությունը, ապահովել իր քաղաքացիների անվտանգությունը, արժանավայել կյանքը և արցախցիների վերադարձն՝ իրենց տները:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սթայլս, Այլիշ և Ֆենդեր․ Գլասթոնբերին վերադառնում էԵրևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենաՀորմուզն ու Իրանը՝ Թրամփ–Սի հանդիպման օրակարգումՀարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում44-օրյայի հետևանքով անհայտ կորածների նույնականացման համար ուսումնասիրվել է 4,005 nսկրային նմուշ Իրանի դեմ նոր հարվածնե՞ր․ ինչ է քննարկում Թրամփը՝ ըստ Axios-իԻրանը պնդում է՝ Հորմուզի մոտ 3 տանկեր է ականի բախվելԲագրատ Սրբազանը դատարանում վերահաստատեց, որ իր պայքարը շարունակելու է մինչև վերջ․ ԴանիելյանԹրամփը հայտարարել է՝ ԱՄՆ-ի և Չինաստանի առևտրային հարաբերությունները դարձել են արդարՌուսաստանն ու Վրաստանը բանակցություններ են անցկացրել Մինսկում և գործնական պայմանավորվածություններ ձեռք բերել․ ՌԴ ԱԳՆ Ղահրամանյանը հրապարակել է ուռճացված թիվ. ՊՆ մամուլի քարտուղարՀութիների հարվածից վնասվել է Սաուդյան Արաբիայի ամենաբարձր աշտարակներից մեկըՉինաստանը, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները պետք է հարգեն միմյանց. Սի ԾինփինՊուտինի սպառնալիքն ու Սի Ծինփինի զինաթափման կոչը. Երևանից Թուրքիա թռիչքը հետաձգվել էԽարդախության զոհ է դարձել Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի ղեկավարը․ նրանից հափշտակել են 6 մլն դրամ, 1780 եվրո և 41 000 դոլար Օմանի ափերի մոտ 2 տանկերի վրա հարձակում է տեղի ունեցելՄեծ Զիմբաբվե․ քարե քաղաքը Աֆրիկայի սրտումՌուսական հարվածներ Ուկրաինայի Շոստկա քաղաքին․ վնասվել են բնակելի շենքեր, ջեռուցումը խափանվել էԲաքուն նոր պայման է դնում․ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել, իսկ Ալիևը պահանջում է ավելին (տեսանյութ) Թրամփը խոստացել է շուտով ավարտել Իրանի հետ հակամարտությունըԳավառական շուստրիությամբ մեզ մի առաջարկեք դառնալ ձեր հանցակիցը. Իշխան ՍաղաթելյանՌուսաստանը նոր «Կոկոշնիկ» է պատրաստում ուկրաինական անօդաչուների դեմ․ հայտնի են հնարավորություններըԵրևանում «Nissan»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնինԲրիտանիան Ուկրաինային կփոխանցի ավելի քան 1000 անօդաչու«Աստված մեզ փրկի նման ընկերներից»․ Տուսկը արձագանքել է Թրամփի՝ Պուտինին ուղղված խոսքերին7 մրցանակ մեկ երեկոյում․ Թեյմ Իմփալայի հաղթարշավըՍահմանվել են 2027 թ. ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետներըԹրամփը կրկին քննարկում է Իրանի դեմ հարվածները․ Իսրայելն առաջարկում է նոր ռազմական գործողությունReuters․ Եվրոպան դուրս է մնացել գլխավոր բանակցություններիցՀայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը թևակոխել է կարևոր փուլ․ փոխնախարարԹրամփը հույս ունի եռակողմ հանդիպումից արդյունքներ ստանալՊուտին–Թրամփ–Սի Ծինփին բանակցություններն ավարտվել են․ միջուկային համաձայնագիր չի հայտարարվելԵվրոպան ուզում է Ուկրաինան դարձնել ամենառազմականացված երկիրը․ ՄեմաՓաշինյանը երեք անգամ կգնա Մոսկվա. ԵՄ-ին կիբերհարված․ Թրամփի ու Պուտինի ուղերձները (տեսանյութ) Չինաստանը հեռացրել է ամերիկացի լրագրողին Թրամփ–Պուտին–Սի Ծինփին հանդիպումիցՊուտինը, Թրամփն ու Սին եռակողմ հանդիպմանը կնստեն մեկ սեղանի շուրջԱստված մեզ փրկի Պուտինի պես ընկերներից, Թրամփի շուրջ աղմուկ, Իրանի դեմ՝ նոր ծրագիրՀարավային Կորեայի միջուկային սուզանավերի ծրագրի շուրջ առաջին միջազգային զեկույցն է հրապարակվելԱՄՆ-ը հույս ունի Իրանի միջուկային հարցը լուծել առանց պատերազմի Հաջորդ ամիս նախատեսվում է իմ այցն Ադրբեջան, բայց ոչ Բաքու քաղաք. ՍիմոնյանԱքսորի մասին վեպը՝ հաղթող․ հայտնի են ԱՄՆ գրքի մրցանակակիրներըReuters․ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը բացահայտում է Եվրոպայի ազդեցության պակասըՎան Գոգի նոր ռեկորդը․ մեկ կտավը՝ 190,4 միլիոն դոլարReuters․ հութիների հարվածից վնասվել է Սաուդյան Արաբիայի ներդրումային հիմնադրամի շենքըԹմրանյութ տեղադրելու պահին 2 տղամարդու են ձերբակալել․ առգրավվել է 44 փաթեթԿհասնի՞ Հայաստանը Եվրոպա 20 տարի անց․ ի՞նչ են ասում մարդիկ (տեսանյութ) ԵՄ-ն սպառնում է դադարեցնել Լոնդոնի հետ բանակցություններըՀայաստանի երկաթուղին արդիականացման համար մեծ ներդրումների կարիք ունի. Փաշինյան (տեսանյութ) Նանոներարկիչները հաղթահարեցին բուսական բջիջների պատնեշըԱտոմները՝ մեկ ռիթմով․ լույսի նոր աղբյուր է ստեղծվել
Ամենադիտված