Բունդեսթագից ԵՄ-ին կոչ են արել ուշադրություն դարձնել Ալիևի՝ Հայաստանին ուղղված սպառնալիքներին
Արտաքին Քաղաքական
Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը X-ի իր միկրոբլոգում կոչ է արել ԵՄ-ին ավելի մեծ ուշադրություն դարձնել Իլհամ Ալիևի՝ Հայաստանին ուղղված սպառնալիքներին․
«Հարգելի ԵՄ, վերջապես ավելի շատ ուշադրություն դարձրեք այս հակամարտությանը։ Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի հետ նույն ձևով վարվելը, համահավասար քաղաքականությունը խելամիտ չէ և վտանգավոր է։ Հայաստանին ավելի շատ պետք է աջակցել ազատության, ժողովրդավարության, տարածքային ամբողջականության համար պայքարում»,- գրել է Ռոթը։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան