Կինը լոբի է կերել և 9 ժամ անցկացրել հիվանդանոցում
ԱյլՍինգապուրի բնակչուհին լոբի է կերել և ինը ժամ անցկացրել հիվանդանոցում, գրում է Mothership-ը։
Վանեսա անունով կնոջ խոսքով՝ ճաշից հետո զգացել է, որ ինչ-որ բան է խրվել կոկորդում։ Ինքնազգացողության վատթարացումից հետո նա դիմել է հիվանդանոց։
Վանեսան բժիշկներին բողոքել է հազից, և միայն բազմաթիվ հետազոտություններից ու էնդոսկոպիայից հետո պարզվել է, որ պացիենտի կերած լոբու ծիլը մնացել է նրա կոկորդում։ Ըստ կնոջ՝ ախտորոշումը հաստատելու համար պահանջվել է մոտ ինը ժամ։
Չնայած միջադեպին՝ կինն ասել է, որ շարունակելու է լոբի ուտել, բայց ավելի զգույշ կլինի, որ նորից հիվանդանոցում չհայտնվի։