«Բուրգեր Քինգը» մտադիր է բլոգերին դատարանի միջոցով ստիպել 40 ժամ աշխատել իրենց խոհանոցում
ԱյլՄոսկվայում «Բուրգեր Քինգ» ընկերությունը նախատեսում է դատարանի միջոցով ստիպել «Самый сахар» բլոգերին, ով քննադատել էր ռեստորանների ցանցը, աշխատել իրենց խոհանոցում։ Այս մասին հայտնում է Retail.ru-ն։
Ըստ հրապարակման՝ Youtube-ի «Самый сахар» ալիքի հեղինակն իր տեսանյութերից մեկում ասել է, որ «Բուրգեր Քինգ» ռեստորանային ցանցի բուրգերի համար նախատեսված միսը կրակի վրա չեն պատրաստում, այլ լցնում են «հեղուկ ծուխ»։ Բլոգերի հայտարարության և իրականության միջև անհամապատասխանությունը հանգեցրել է ընկերության կողմից հայցի:
Հաղորդվում է, որ «Բուրգեր Քինգ»-ը մտադիր է դատարանի միջոցով բլոգերին ստիպել 40 ժամ աշխատել իրենց խոհանոցում՝ որպես միս տապակող։ Բացի այդ, ընկերությունը ցանկանում է ստիպել նրան գնել 100 բուրգեր, նշում է Retail.ru-ն։
«Միայն այս կերպ բլոգերը ոչ միայն հրապարակավ ներողություն կխնդրի ռեստորանից և մեր հյուրերից զրպարտության համար, այլև սեփական փորձից կհամոզվի, որ «Բուրգեր Քինգ»-ում միսն իսկապես պատրաստվում է իսկական կրակի վրա», - ասել է «Բուրգեր Քինգ Ռուսաստան»-ի կոմերցիոն տնօրեն Իվան Շեստովը, հաղորդում է հրատարակությունը։