Լիտվան իր զինվորականներին արգելել է մեկնել Բելառուս, Ռուսաստան և Չինաստան
Աշխարհ
Լիտվան, հավաքագրվելու մտավախության պատճառով, արգելել է իր զինվորականներին անձնական նպատակներով մեկնել Բելառուս, Ռուսաստան և Չինաստան: Այս մասին հայտնում է LRT-ն։
Լիտվայի կառավարությունն իր ազգային անվտանգության ռազմավարության մեջ նշել է, որ այդ երկրները «վտանգ են ներկայացնում Լիտվայի և նրա քաղաքացիների անվտանգությանը»։
Մասնավորապես, նշվում է, որ նրանց հետախուզական ծառայությունները տեղեկություններ են հավաքում Լիտվայի քաղաքացիների մասին և փնտրում են նրանց խոցելի կողմերը, որպեսզի օգտագործեն դրանք իրենց տարածքում հավաքագրման համար:
Բելառուսի ու Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայությունները նույնպես հարցաքննություններ ու սադրանքներ են անում նրանց դեմ։
Ճանապարհորդությունը դեռևս կարող է թույլատրվել որոշ բացառիկ դեպքերում, ինչպիսիք են մերձավոր ազգականների մահը:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ