ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ են սահմանել Եմենի հութիների դեմ
ԱշխարհԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ են սահմանել Եմենի «Անսար Ալլահ» խմբավորման առանցքային անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են նավերի վրա հարձակումների համար: Այս մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ։
«Այսօր ԱՄՆ ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վերահսկողության գրասենյակը (OFAC) պատժամիջոցներ է սահմանել «Անսար Ալլահի» առանցքային պաշտոնյաների նկատմամբ՝ առևտրային նավերի դեմ ահաբեկչական հարձակումներին աջակցելու համար: OFAC-ի հետ միաժամանակ Մեծ Բրիտանիան նույնպես պատժամիջոցներ է սահմանել այդ առանցքային հութի գործիչների նկատմամբ», - ասվում է հաղորդագրությունում:
ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ընդգծել է, որ սահմանափակող միջոցներն ուղղված են չորս անձանց դեմ, ովքեր աջակցել են հութիների վերջին հարձակումներին Կարմիր ծովում և Ադենի ծոցում առևտրային նավերի վրա։