Հունգարիայի հետախուզական ծառայությունները կանխել են երկրում իշխանության զավթումը
ԱշխարհՀունգարիայի հետախուզական ծառայությունները պնդում են, որ կանխել են երկրում իշխանության զավթումը «Սկյութական Հունգարիա» անօրինական խմբավորման կողմից։ Այս մասին հայտնում է Հունգարիայի ազգային ոստիկանության վարչությունը, գրում է Kommersant-ը։
Ութ կասկածյալներ պատրաստվում էին զավթել իշխանությունը երկրում և սպառնում էին զինաթափել հունգարացի ոստիկաններին և զինվորականներին, եթե դիմադրեն, սակայն Հետաքննությունների ազգային բյուրոն ձախողել է նրանց ջանքերը, ասվում է զեկույցում:
Ընդհանուր առմամբ, ձերբակալվել է 11 մարդ, որոնցից 8-ը՝ 7 տղամարդ և 1 կին, հարցաքննվել են` որպես կասկածյալ։
Խուզարկության ընթացքում քննիչները մի քանի վայրերում հայտնաբերել են զինամթերք, գնդացիրներ, գազային և ազդանշանային ատրճանակներ, ռետինե գնդակներ և օդաճնշական զենքեր։