Նեթանյահուն արդարացի է համարել ՄԱԿ-ի դատարանի որոշումը
ԱշխարհԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, մեկնաբանելով Գազայի հատվածի վերաբերյալ ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանի որոշումը, արդարացի է համարել, որ դատարանը չի կարգադրել Իսրայելին դադարեցնել ռազմական գործողությունն անկլավում։
«Ինչպես յուրաքանչյուր երկիր, Իսրայելն ունի իրեն պաշտպանելու անքակտելի իրավունք: Իսրայելին այս հիմնարար իրավունքից զրկելու նողկալի փորձը բացահայտ խտրականություն է հրեական պետության նկատմամբ, և այն իրավամբ մերժվել է: Իսրայելի դեմ առաջադրված ցեղասպանության մեղադրանքը ոչ միայն կեղծ է, այն նաև վրդովեցուցիչ է, և ողջ աշխարհի պարկեշտ մարդիկ պետք է մերժեն դա»,- ասել է վարչապետը։