Պուտինը նշել է հատուկ ռազմական գործողության գոտում գտնվող մարդկանց թիվը
ԱշխարհՀատուկ ռազմական գործողության գոտում ավելի քան 600 հազար մարդ կա։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է հատուկ ռազմական գործողությանը մասնակցող ուսանողների հետ հանդիպմանը։ Երկրի ղեկավարի մասնակցությամբ միջոցառումը հեռարձակվել է Կրեմլի պաշտոնական Telegram–յան ալիքով։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ հատուկ ռազմական գործողությանը մասնակցող ռուս զինվորականները պետք է պահեն ավելի քան 2000 կիլոմետր երկարությամբ առաջնագիծը։
«Միշտ ինչ-որ բան պետք է շտկել, քանի որ մարտական գործողությունների գոտին մեծ է»,- նշել է պետության ղեկավարը։