Վաշինգտոնը պահանջ է ներկայացրել Տեխասին
ԱշխարհԱՄՆ իշխանությունները Տեխաս նահանգից պահանջել են թույլ տալ դաշնային գործակալներին մուտք գործել Մեքսիկայի հետ սահմանի հատված՝ պատնեշները քանդելու համար։ Այս մասին ասված է երկրի ներքին անվտանգության նախարարության նամակում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Մենք պահանջում ենք լիարժեք մուտք դեպի Շելբի պարկի տարածք, որին Տեխասը ներկայումս խոչընդոտում է: <...> Մինչև 2024 թվականի հունվարի 26-ը, խնդրում ենք հաստատել, որ նահանգն ԱՄՆ սահմանապահ ծառայությանը հասանելիություն կտրամադրի վերը նշված տարածքներ»,- ասվում է փաստաթղթում։
Թե ինչ միջոցներ կարող են ձեռնարկվել, եթե պահանջը չկատարվի, չի հաղորդվում։