Ֆրանսիայի հետ հարաբերությունները ամենացածր մակարդակի վրա են. Բայրամով
ԱշխարհԲաքվի և Փարիզի հարաբերությունները ներկայումս ամենացածր մակարդակի վրա են, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Ֆրանսիայի հետ հարաբերությունները գտնվում են ամենացածր մակարդակի վրա: Ադրբեջանը չէ նախաձեռնողը, որ այդ հարաբերությունները հասնեն ճգնաժամային մակարդակի: Այսօրվա իրավիճակը հենց Ֆրանսիայի մեղքն է», - լրագրողներին ասել է Բայրամովը:
Միաժամանակ, նա ասել է, որ Ֆրանսիան թիվ մեկ երկիրն է, որը հետևում է Ադրբեջանի նկատմամբ համակարգված և կողմնակալ վերաբերմունքին։ «Ադրբեջանն այն երկիրը չէ, որ իր դեմ նման քայլերն անպատասխան թողնի»,- հայտարարել է Բայրամովը։