Լուկաշենկոն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան
Աշխարհ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշատանքային այցով մեկնել է Ռուսաստան, հայտնում է ԲԵԼՏԱ-ն։
Լուկաշենկոն կմասնակցի ֆաշիստական շրջափակումից Լենինգրադի ազատագրման 80-ամյակին նվիրված միջոցառումներին։
Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա Միութենական պետության Բաձրագույն պետական խորհրդի նիստ։ Օրակարգի գլխավոր հարցերից մեկը Միութենական պետության ստեղծման պայմանագրի դրույթների 2024-2026թթ. կատարմանն ուղղված փաստաթղթի նախագծի հաստատումն է և տարբեր ոլորտներում բելառուսառուսական համագործակցության հետագա զարգացման քննարկումը։ Կողմերը կամփոփեն 2021-23թթ. հիմնական ուղղությունների միջոցառումների և 28 միութենական ծրագրերի իրականացումը։
Բելառուսի և Ռուսաստանի նախագահները երկկողմ բանակցություններ կվարեն, որոնց ընթացքում կդիտարկեն բելառուսառուսական փոխգործակցության առավել հրատապ հարցերը, կքննարկեն միջազգային թեմաներ։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ