Էրդողանն Իսրայելին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Գազայում
ԱշխարհԻսրայելը պետք է անհապաղ դադարեցնի ռազմական գործողությունները Գազայի հատվածում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը։ Այս մասին Թուրքիայի ղեկավարը հայտարարել է TRT Haber հեռուստաալիքի եթերում։
«Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում Իսրայելին ականջալուր լինել միջազգային հանրության և միջազգային կազմակերպությունների կոչերին և որքան հնարավոր է շուտ դադարեցնել հարձակումները»,- ասել է Էրդողանը։
Հունվարի 26-ին Արդարադատության միջազգային դատարանը վճռեց, որ Իսրայելը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները Գազայի հատվածում ցեղասպանությունը կանխելու համար։