Պուտինն ու Լուկաշենկոն հունվարի 28-ին երկկողմ հանդիպում կանցկացնեն
ԱշխարհՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն, ովքեր մասնակցել են Լենինգրադի շրջափակման վերացմանը նվիրված հիշատակի միջոցառումներին, երեկոյան կշարունակեն ոչ պաշտոնական շփումը, իսկ կիրակի՝ հունվարի 28-ին, երկկողմ հանդիպում կանցկացնեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այո։ Ե՛վ այսօր, և՛ վաղը»,- պատասխանել է Պեսկովն այն հարցին, թե արդյոք պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական շփումները կշարունակվեն։
Կրեմլի խոսնակը հավելել է, որ վաղը նախատեսված է երկկողմ հանդիպում։