Հորդանանում ամերիկյան ռազմաբազայի վրա հարձակման հետևանքով երեք զինվոր է զոհվել
ԱշխարհԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ երեք ամերիկացի զինվոր է զոհվել Հորդանանի հյուսիս-արևելքում գտնվող ռազմաբազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով։
Նշվում է, որ ևս 25 մարդ վիրավորվել է։ Բազան գտնվում է Սիրիայի հետ սահմանի մոտ։
«Մահացածների ընտանիքների նկատմամբ հարգանքից ելնելով և Պենտագոնի քաղաքականության համաձայն՝ զոհված զինծառայողների ինքնությունը չի հրապարակվի 24 ժամ, քանի դեռ նրանց ընտանիքները չեն տեղեկացվել»,-ասել է Կենտրոնական հրամանատարությունը:
Միջադեպի մանրամասները չեն հաղորդվում։