Բայդենը պատրաստ է կոշտ բարեփոխումների գնալ սահմանների ամրապնդման համար
ԱշխարհԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստովանել է, որ երկրի սահմանին տիրող իրավիճակը չի համապատասխանում անհրաժեշտ պահանջներին և համաձայնել է, որ դրա անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է բարեփոխումների լայն փաթեթ, այս մասին հայտնում է Սպիտակ տունը:
Նշվում է, որ ԱՄՆ վարչակազմը եւ երկու կուսակցությունների ներկայացուցիչ սենատորները երկար ժամանակ բանակցություններ են վարում սահմանի պահպանությունն ուժեղացնելու միջոցների շուրջ: Բայդենի խոսքով՝ նա իր թիմին հանձնարարել է բանակցություններ սկսել սահմանային ճգնաժամը լրջորեն լուծելու համար:
«Արդեն մի քանի շաբաթ է, ինչ նրանք զբաղվում են դրանով։ Աշխատում են շուրջօրյա, տոնական օրերին և հանգստյան օրերին», - Բայդենի խոսքերն է մեջբերել «Ինտերֆաքս»-ը: