Փողոցներում բռնի մոբիլիզացիան սխալ է. Զելենսկի
ԱշխարհՈւկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին խոստովանել է զինկոմիսարների կողմից ուժի կիրառումը զինվորական տարիքի տղամարդկանց փողոցներում և այլ հասարակական վայրերում մոբիլիզացիայի ենթարկելիս, գրում է ՏԱՍՍ-ը։
«Այո, կան դեպքեր, երբ զինկոմիսարիատների ներկայացուցիչները շրջել են փողոցներով և փնտրել տղաների, ովքեր չեն ներկայացել զինկոմիսարիատներ», - ասել է նա ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Բացարձակապես ոչ, դա չպետք է անեն, դրա համար էլ մեր զինվորականներին ու պատգամավորներին հարցրեցի, թե երբ են պատրաստում զորահավաքի նոր կանոնների մասին այս օրինագիծը, որպեսզի հնարավորություն չլինի փողոցներով քայլել և թերթիկներ բաժանել»,-ասել է Զելենսկին:
Ուկրաինայում ընդհանուր մոբիլիզացիա է հայտարարվել 2022 թվականի փետրվարին և դրանից հետո այն մի քանի անգամ երկարացվել է։