Բոլթոնը կոչ է արել հարվածներ հասցնել Իրանին
ԱշխարհՍպիտակ տան ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը կոչ է արել «անհամաչափ հարվածներ հասցնել» Իրանի տարածքին՝ Սիրիայի և Հորդանանի սահմանին ԱՄՆ բազայի վրա հարձակումից հետո։ Նրա խոսքերը մեջբերում է NewsNation-ը։
Բոլթոնի կարծիքով՝ ԱՄՆ-ը պետք է «բավականին ցավ պատճառի Իրանին», որպեսզի երաշխավորի, որ Թեհրանն այլևս չի փորձի հարձակվել ամերիկյան զորքերի վրա։
«Հստակություն մտցնելու համար, չեմ կարծում, որ այն պետք է համաչափ լինի: Կարծում եմ՝ պետք է անհամաչափ լինի»,- ասել է նա։