Նեթանյահուն հայտարարել է, որ եթե ՀԱՄԱՍ-ը հաղթի Գազայում՝ «հաջորդը կլինի Եվրոպան»
ԱշխարհԱՄՆ-ի եւ եվրոպական երկրների անվտանգությունը վտանգի տակ կհայտնվի, եթե Իսրայելը չավարտի Գազայի հատվածում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման դեմ գործողությունը։ Այս մասին Talk TV-ին տված հարցազրույցում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Եթե բարբարոսությունն այստեղ հաղթի, ապա հաջորդը կլինեն Եվրոպան և Ամերիկան: Մենք պետք է հաղթենք Գազայում և հասնենք լիակատար հաղթանակի»,- ասել է նա: Նրա խոսքով՝ Արևմուտքը պետք է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտությունը դիտարկի ոչ թե որպես «փոքր բախում», այլ որպես «խոշոր առճակատում»։
Նեթանյահուն նշել է, որ ՀԱՄԱՍ-ի պարտությունից հետո Գազայի ապառազմականացման գործընթացը պետք է իրականացնեն բացառապես Իսրայելի անվտանգության ուժերը։