Չինաստանում 3 երկրաշարժ է գրանցվել
ԱշխարհՉինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի Աքչի հատվածում մեկ օրվա ընթացքում երրորդ երկրաշարժն է գրանցվել, գրում է ՏԱՍՍ-ը:
Առաջին՝ 5,7 բալ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել նույն նահանգում՝ Պեկինի ժամանակով՝ 06:27-ին (Երևանի ժամանակով՝ 02:27-ին)։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: 3,6 բալ ուժգնությամբ երկրաշարժի օջախը գտնվել է 14 կմ խորության վրա։
Երկրորդ ցնցումը գրանցվել է Պեկինի ժամանակով՝ 09:44-ին (Երևանի ժամանակով՝ 05:44-ին)։ Ուժգնությունը կազմել է 3,9 բալ։ Երրորդ երկրաշարժը տեղի է ունեցել երկու ժամ անց:
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։