ՌԴ նախագահի երկու թեկնածու հրաժարվել են ընտրություններին մասնակցությունից
ԱշխարհԵրկու թեկնածուներ, որոնք նախկինում առաջադրվել էին Ռուսաստանի նախագահի պաշտոնի համար, երեքշաբթի օրը հայտարարել են, որ դուրս են գալիս նախընտրական արշավից և կոչ են անում աջակցել գործող նախագահ Վլադիմիր Պուտինին։
«Ռուսաստանյան համաժողովրդական միություն» կուսակցության առաջնորդ Սերգեյ Բաբուրինը հայտարարել է իր թեկնածությունը հանելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողով իր աջակցության համար հավաքված ստորագրությունները ներկայացնելուց անմիջապես հետո։ Բաբուրինը կոչ է արել ընտրողներին «համախմբվել Պուտինի թեկնածության շուրջ»։
Դեմոկրատական կուսակցությունը, որը նախկինում առաջադրել էր Իրինա Սվիրիդովային նախագահի պաշտոնում, հայտարարել է, որ նա չի կարողացել հավաքել անհրաժեշտ 100 հազար ստորագրությունը և այդպիսով հեռանում է քարոզարշավից։ Նա նույնպես կոչ է արել աջակցել Պուտինին։
Այսպիսով մնում է ինը թեկնածու: Նրանցից չորսը, այդ թվում՝ ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինը, արդեն գրանցված են, եւս մեկը՝ Սերգեյ Մալինկովիչը, փաստաթղթեր է ներկայացրել ԿԸՀ։