Հյուսիսային Կորեան թևավոր հրթիռներ է արձակել Դեղին ծովի ուղղությամբ. Հարավային Կորեա
ԱշխարհՀարավային Կորեայի գլխավոր շտաբը հայտնել է, որ Հյուսիսային Կորեան թևավոր հրթիռներ է արձակել Դեղին ծովի ուղղությամբ։
Կորեայի Հանրապետության զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի տվյալներով՝ հրթիռներն արձակվել են տեղական ժամանակով՝ ժամը 07։00-ի սահմաններում։ Հաղորդագրության մեջ մանրամասներ չեն հաղորդվում թևավոր հրթիռների քանակի, դրանց հեռահարության, ուղեծրի և բարձրության մասին։
«Մեր զինվորականները սերտորեն համագործակցում են Միացյալ Նահանգների հետ՝ Հյուսիսային Կորեայի սադրանքներին վերահսկելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։
Yonhap գործակալությունը հայտնում է, որ սա ԿԺԴՀ-ի կողմից թևավոր հրթիռի երրորդ փորձարկումն է վերջին շաբաթվա ընթացքում։
Հունվարի 19-ին Հյուսիսային Կորեայի KCNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հյուսիսային Կորեան փորձարկել է հունվարին մշակվող Hail-5-23 ստորջրյա միջուկային զենքի համակարգը։