Պուտինը խոսել է Իլ-76-ի կործանման մասին
ԱշխարհՆույնիսկ եթե Կիևը պատահաբար է խոցել ուկրաինացի գերիներին տեղափոխող Իլ-76-ը, դա, միևնույն է, ծանր հանցագործություն է: Այս մասին հայտարարել է ՌԴ գործող ղեկավար Վլադիմիր Պուտինը՝ որպես նախագահի թեկնածու վստահված անձանց հետ հանդիպման ժամանակ։ Պետության ղեկավարի հայտարարությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Պուտինը նաև նշել է, որ Ռուսաստանը շարունակում է պահանջել ինքնաթիռի կործանման միջազգային հետաքննություն և ենթադրել է, որ ինքնաթիռը խոցելով՝ Ուկրաինան ցանկացել է սադրել Ռուսաստանին։
«Ինչո՞ւ նրանք դա արեցին։ Չգիտեմ։ Չեմ հասկանում», - հայտարարել է Պուտինը։
Ըստ ՌԴ նախագահի՝ արդեն իսկ հաստատվել է, որ Իլ-76-ը խոցվել է ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգի կողմից։
«Ի դեպ, պետք է ավելացնեմ, որ ինքնաթիռը խոցվել է, և արդեն հաստատված է, ամերիկյան Patriot համակարգի կողմից»,- ասել է նա։
Իլ-76-ը կործանվել է հունվարի 24-ին Բելգորոդի մոտ։ Ինքնաթիռում եղել են անձնակազմի վեց անդամներ, ուկրաինական զինված ուժերի 65 գերեվարված զինծառայողներ, որոնց տեղափոխում էին փոխանակման վայր, և երեք ուղեկցող անձինք։ Նրանցից ոչ ոք ողջ չի մնացել։