ՄԱԿ-ի Միջազգային դատարանը հրաժարվել է ՌԴ-ին ճանաչել որպես «ագրեսոր պետություն»
ԱշխարհՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է ՄԱԿ–ի Միջազգային դատարանի որոշումը՝ Ռուսաստանին ագրեսոր պետություն ճանաչելուց հրաժարվելու վերաբերյալ և նշել Ուկրաինայի պահանջների ցինիզմը։ Հաղորդագրությունը հրապարակվել է գերատեսչության կայքում, հայտնում է Lenta.ru–ն։
«Միջազգային դատարանը չի հետևել Կիևին և սկզբունքորեն հրաժարվել է Ռուսաստանին ճանաչել «ագրեսոր պետություն»»,-ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունն ընդգծել է, որ Ռուսաստանի մեղքն ապացուցելու Ուկրաինայի բազմամյա փորձերն արդյունք չեն տվել։
«Այս եզրակացություններն առանձնահատուկ նշանակություն ունեն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատարանի վճռով Կիևը հույս ուներ ամրապնդել Արևմուտքում գողացված ռուսական ակտիվների փոխանցման և Ռուսաստանի դեմ միջազգային սահմանափակումներ մտցնելու իր պահանջները», - նշվում է հաղորդագրությունում։