Իսրայելն ազատ է արձակել 114 պաղեստինցի բանտարկյալի
ԱշխարհԻսրայելի իշխանություններն ազատ են արձակել ավելի քան հարյուր պաղեստինցի բանտարկյալի, հայտնում է Պաղեստինի տեղեկատվական կենտրոնը սոցցանցում, փոխանցում են միջազգային ԶԼՄ-ները։
«Քերեմ Շալոմ անցակետով ազատ է արձակվել 114 բանտարկյալ, այդ թվում՝ չորս կին»,- ասվում է հրապարակման մեջ։
Բանտարկյալներն ազատ են արձակվել անկլավում հրադադարի և երկու կողմերի պատանդների և բանտարկյալների ազատ արձակման վերաբերյալ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հնարավոր գործարքի մասին ԶԼՄ-ների հաղորդագրությունների ֆոնին:
Համաձայնագրի հիմունքները հունվարի վերջին Փարիզում համաձայնեցրել են Իսրայելի, ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Քաթարի ներկայացուցիչները։ Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ ստացել է առաջարկը և ուսումնասիրում է այն:
Ըստ իսրայելական հեռուստատեսության՝ գործարքի առաջին փուլը պահանջում է ազատ արձակել 35 կնոջ, հիվանդներին, վիրավորներին և տարեց պատանդներին՝ Պաղեստինյան անկլավում 35-օրյա հրադադարի դիմաց։ Այնուհետև համաձայնագիրը կարող է երկարաձգվել ևս մեկ շաբաթով, որպեսզի բանակցություններ վարվեն պատանդների ազատ արձակման երկրորդ փուլի շուրջ, որը կներառի քաղաքացիական պաշտպանության անդամներին, երիտասարդներին և բոլոր նրանց, ում ՀԱՄԱՍ-ը սահմանում է՝ որպես իսրայելցի զինվոր: Պաղեստինցի բանտարկյալների թիվը, որոնց Իսրայելը պետք է բանտից ազատի պատանդների դիմաց, դեռ չի որոշվել։