Վանա լճի ապագան վտանգված է
ԱշխարհԹուրքիայի էներգետիկ փորձագետները մատնանշել են Թուրքիայի տարածքում իրենց մեծությամբ հայտնի 100-ից ավելի լճեր, որոնց թվում է նաև Վանա լիճը։ Նրանք մասնավորապես նշել են, որ Վանա լիճը արևային էներգիայի արտադրության տեսանկյունից շատ գրավիչ է, գրում է Ermenihaber-ը։
Փորձագետները նշում են, որ Վանա լիճը գտնվում է բարձր գոտում, իսկ բարձր վայրում արևային վահանակներն ավելի արդյունավետ կշխատեն, ուստի շատ հարմար է արևային էներգիայի ներուժի առումով։
Հետևաբար նպատակադրվածություն կա Վանա լիճն օգտագործել արևային էներգիայի արտադրելու համար։ Այս մտադրության առաջացրել է մտահոգություն առ այն, որ դա վտանգի տակ է դնում Վանա լճի ապագան։