Ֆլորիդան հայտարարել է Տեխաս ազգային գվարդիականներ ուղարկելու մասին
ԱշխարհՖլորիդան մոտ հազար ազգային գվարդիականներ կուղարկի՝ Տեխասի սահմանին տիրող իրավիճակում օգնելու համար, լրագրողների հետ զրույցում ասել է նահանգապետ Ռոն ԴեՍանտիսը:
Նրա խոսքով՝ մոտ ժամանակներս Տեխաս կմեկնի ազգային գվարդիականների գումարտակ։ Նրանց կօգնեն, այսպես կոչված, Ֆլորիդա նահանգի գվարդիայի կամավորները:
Ինչպես պարզաբանել է նահանգապետը, մարտիկների խնդիրն է լինելու սահմանի ամրապնդումն ու դրա երկայնքով լրացուցիչ պատնեշներ կառուցելը։
«Որպես ֆլորիդացիներ՝ մենք ասում ենք, որ պետք է մեկընդմիշտ կանգնեցնենք հարավային սահմանով ներխուժումը», - ասել է նա: