Վուչիչը ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստ է խնդրել՝ Կոսովոյում ստեղծված իրավիճակի պատճառով
ԱշխարհՍերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ է խնդրել՝ ինքնահռչակ Կոսովոյի Հանրապետության սադրիչ գործողությունների հետ կապված իրավիճակի պատճառով։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Վուչիչը հայտնել է, որ ԵՄ անդամ երկրներին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ղեկավարներին, այդ թվում ՝ ՌԴ-ին և ՉԺՀ-ին, տեղեկացրել է Պրիշտինայի սադրիչ քայլերի մասին և առաջարկել է ԱԽ-ի հրատապ նիստ անցկացնել Կոսովոյի և Մետոխիայի հարցով:
Այսպիսով, Սերբիայի նախագահն արձագանքել է Կոսովոյի իշխանությունների՝ եվրոն որպես ինքնահռչակ հանրապետության միակ հնարավոր արժույթ թողնելու վերջին որոշմանը։ Ըստ Բելգրադի՝ այս որոշումը խտրական է Կոսովոյում բնակվող սերբերի նկատմամբ։