Ռուսաստանի ռազմավարական միջուկային ուժերը թարմացվել են 95%-ով. Պուտին
ԱշխարհՌուսաստանի ռազմավարական միջուկային զինանոցը թարմացվել է 95%-ով։ Այս մասին Տուլայում «Ամեն ինչ հանուն հաղթանակի» ֆորումի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Այսօր մենք գրեթե ամբողջությամբ՝ 95%-ով թարմացրել ենք մեր ռազմավարական միջուկային ուժերը»,- ասել է պետության ղեկավարը ։
Նա պարզաբանել է, որ իրենց ռազմածովային բաղադրիչում թարմացման տոկոսը կազմում է 100։ Ռուսաստանի ղեկավարը համարել է, որ այդ թվերը վկայում են երկրի ռազմավարական անվտանգության լավ, հուսալի թիկունքի մասին։
Պուտինը նաև հայտարարել է ՆԱՏՕ-ի զինանոցի նկատմամբ ռուսական նորագույն զինատեսակների գերազանցության մասին։
«Ռուսական նորագույն զինատեսակները գերազանցում են ՆԱՏՕ-ի զենքերին, պաշտպանական արդյունաբերությունը մեծացնում է մատակարարման ծավալները»,-ասել է նա։