Մեդվեդևը հայտնել է, թե որ դեպքում ՆԱՏՕ-ի զինվորականները թիրախ կդառնան ՌԴ ԶՈւ–ի համար
Աշխարհ
ՆԱՏՕ-ի զինվորները, եթե տեղակայվեն Ուկրաինայում, կդառնան օրինական թիրախ ռուսական բանակի համար։ Այսպիսի հայտարարություն է արել ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը «VKontakte»-ի իր էջում։
Նա նախազգուշացրել է Ռուսաստանի կոշտ արձագանքի մասին, եթե Հյուսիսատլանտյան դաշինքի որևէ երկիր տրամադրի իր օդանավակայաններն Ուկրաինայի զինված ուժերին կամ իր զորքերը տեղակայի Ուկրաինայում:
«Նրանք, անշուշտ, օրինական թիրախ կդառնան մեր զինված ուժերի համար և անխղճորեն կոչնչացվեն որպես թշնամիներ»,- ասել է Մեդվեդևը։
Մինչ այս Մեդվեդևը վստահեցրեցել էր, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել ՆԱՏՕ-ի որևէ երկրի վրա։ Բայց եթե արևմտյան երկրները «ոտնձգություն կատարեն Ռուսաստանի ամբողջականության դեմ», ապա անմիջապես կստանան համարժեք պատասխան։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ