Ղրղզստանի և Չինաստանի սահմանին երկրաշարժ է գրանցվել
ԱշխարհՂրղզստանի և Չինաստանի սահմանին 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, գրում է ՌԻԱ Նովոստին։
Էպիկենտրոնը գտնվել է Չինաստանում՝ այն վայրի մոտ, որտեղ հունվարի 23-ին տեղի էր ունեցել 7 բալ ուժգնությամբ հզոր երկրաշարժ: Երկրաշարժն զգացվել է նաև Ղրղզստանում:
Էպիկենտրոնին ամենամոտ բնակավայրերում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3-3,5 բալ։
Երկրաշարժի հետևանքով՝ զոհեր և վիրավորներ չկան։