Մերձավոր Արևելքում իրավիճակը կրիտիկական է․ Բորել
ԱշխարհԵՄ-ն Մերձավոր Արեւելքում ստեղծված իրավիճակը կրիտիկական է համարում։ Սիրիայում և Իրաքում ԱՄՆ-ի հարվածներից հետո, դեէսկալացիայի կոչ են արել։
«Մենք միշտ կրկնում ենք, որ Մերձավոր Արևելքը կաթսա է, որը կարող է պայթել ցանկացած պահի»,- լրագրողներին ասել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
ԵՄ-ում նախագահող Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լահբիբը իր հերթին հայտարարել է, որ պետք է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի հակամարտությունը չտարածվի ողջ տարածաշրջանով․«Տեղեկացանք Իրաքում և Սիրիայում ԱՄՆ-ի հարվածների մասին։ Դա մեծ մտահոգություն է առաջացնում, մենք զսպվածության, երկխոսության և դիվանագիտական ճանապարհով հաշտեցման կոչ ենք անում»։