Մեծ Բրիտանիան ստիպված կլինի պատասխան տալ․ Զախարովա
ԱշխարհՄեծ Բրիտանիան «ստիպված կլինի պատասխան տալ» Սիրիայում և Իրաքում օբյեկտներին հարվածներ հասցնելու համար, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքերը հայտնում են ռուսական գերատեսչության մամուլի ծառայությունից։
Զախարովայի խոսքով՝ բրիտանական ռազմաօդային ուժերի «հնազանդ» մասնակցությունը ԱՄՆ-ի հարձակումներին չպետք է ինչ-որ «միջազգային կոալիցիայի» պատրանք ստեղծի։
«Լոնդոնը դեռ ստիպված կլինի պատասխան տալ», - նշել է ՌԴ ԱԳՆ խոսնակը: