Չիլիում անտառային հրդեհների պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել (տեսանյութ)
ՏեսանյութերՉիլիի իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել երկրի կենտրոնում անտառային հրդեհների տարածման պատճառով, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ։ «Բոլոր ուժերը ներգրավված են անտառային հրդեհների դեմ պայքարում», - գրել է նախագահ Գաբրիել Բորիչը X սոցիալական ցանցում (նախկինում Twitter)։
«Անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը շատ բարդ է բարձր ջերմաստիճանի և քամու պատճառով: Բայց իմացեք, որ կառավարությունը, հրշեջները, անտառային ազգային կորպորացիան, ոստիկանները և քաղաքացիական հասարակությունը հնարավորինս մոբիլիզացված են արտակարգ իրավիճակներին դիմակայելու համար: Ես նաև որոշել եմ արտակարգ դրության ռեժիմ հայտարարել, որպեսզի ունենամ բոլոր անհրաժեշտ ռեսուրսները»,- տեղեկացրել է նախագահը:
Ուրբաթ օրվանից հրդեհները ոչնչացրել են հազարավոր հեկտար անտառներ՝ պատելով քաղաքները մոխրագույն ծխի թանձր մշուշով և ստիպելով մարդկանց լքել իրենց տները Վինյա դել Մար և Վալպարաիսո շրջաններում։