ԱՄՆ-ը կրկին հարվածներ է հասցրել Եմենին
Աշխարհ
ԱՄՆ-ը նոր հարված է հասցրել Եմենին՝ ոչնչացնելով չորս անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությանը։
«ԱՄՆ զինված ուժերը հարված են հասցրել և ինքնապաշտպանության նպատակով ոչնչացրել են անօդաչու թռչող սարք»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նախօրեին հայտնի դարձավ, որ Իրաքում և Սիրիայում թիրախների վրա հարձակումներից հետո ԱՄՆ-ը նախատեսում է հաջորդ հարվածներն իրականացնել Եմենի թիրախներին՝ ի պատասխան Հորդանանում ամերիկյան ռազմաբազայի վրա հարձակման։ Այս մասին հայտնել է Politico-ն՝ վկայակոչելով երկու ամերիկացի պաշտոնյաների։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար