Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ արտակարգ նիստ է պահանջել ԱՄՆ-ի կողմից Սիրիային և Իրաքին հարվածներ հասցնելու հարցով
ԱշխարհՌուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ է պահանջել Իրաքին և Սիրիային ԱՄՆ-ի հարվածների պատճառով, Telegram-ում հայտնել է կազմակերպությունում մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Մենք հենց նոր խնդրեցինք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրել»,- նշել է նա։
Դիվանագետի խոսքով՝ Գայանայի այս ամսվա նախագահությունը նախատեսում է այն նշանակել փետրվարի 5-ին Նյու Յորքի ժամանակով ժամը 16:00-ին (Երևանի ժամանակով 01:00-ին):