ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել Իրաքում և Սիրիայում ԱՄՆ-ի հարվածների առնչությամբ
Աշխարհ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրաքում և Սիրիայում ԱՄՆ-ի հարվածների առնչությամբ։ Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
Գուտերեշն անհանգստացած է հետագա էսկալացիայի վտանգից։ Իր հերթին նա խնդրում է հակամարտության կողմերին քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ։
«Նա բոլոր կողմերին կոչ է անում կոնկրետ միջոցներ ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և հաշվի առնել առանց այն էլ անկայուն տարածաշրջանում ավելի լայն հակամարտության տնտեսական և մարդկային ծախսերը», - ասել է Դյուժարիկը։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու