Գիտնականները պարզել են մայաների քաղաքակրթության փլուզման պատճառը
ԱշխարհԿալիֆորնիայի համալսարանի գիտնականները եզրակացրել են, որ Մայապանը՝ մայաների ժողովրդի մշակութային և քաղաքական մայրաքաղաքը, որը գտնվում է Յուկատան թերակղզում, կարող էր մահանալ երաշտի պատճառով մ.թ.ա 13-14-րդ դարերում։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում (Nature ամսագրերի խմբի մաս): Ըստ աշխատության հեղինակների՝ երաշտը քաղաքացիական պատերազմի պատճառ է դարձել, որն էլ իր հերթին, հանգեցրել է քաղաքական փլուզման։
«Ապացույցների բազմաթիվ աղբյուրներ ցույց են տալիս, որ քաղաքացիական հակամարտությունը զգալիորեն աճել է երաշտների ժամանակ մ.թ. 1400-1450 թվականներին։ Մենք պնդում ենք, որ երկարատև երաշտը մեծացրել է լարվածությունը հակառակորդ խմբակցությունների միջև: Արդյունքում, մարդիկ ցրվել են դեպի ավելի փոքր բնակավայր՝ թույլ տալով մայաների փոքրամասշտաբ քաղաքական և տնտեսական կառույցներին գոյատևել մինչև 16-րդ դարի սկզբին եվրոպական շփումները»,-գրում են հետազոտողները:
Գիտնականները նման եզրակացության են եկել՝ վերլուծելով ներկայումս առկա բոլոր պատմական գրառումները, ինչպես նաև տրավմատիկ վնասվածքների նշանների համար մարդկային մնացորդները: