Չինաստանում ավստրալացի գրողը դատապարտվել է մահապատժի
ԱշխարհՊեկինի դատարանը ավստրալացի գրող Յան Ջունին (Յանգ Հենջյուն) մեղավոր է ճանաչել լրտեսության մեղադրանքով և դատապարտել նրան մահապատժի։ Դատավարության ընթացքում նրա բոլոր իրավունքները հարգվել են, երկուշաբթի օրը ճեպազրույցում ասել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Վան Վենբինը, փոխանցում են միջազգային ԶԼՄ-ները։
Ավելի վաղ Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Փենի Վոնգը հայտնել էր, որ ավստրալացի գրող Յանգ Հենջյունը Չինաստանում պայմանական ազատազրկման է դատապարտվել։
«2024 թվականի փետրվարի 5-ին Պեկինի երկրորդ միջանկյալ ժողովրդական դատարանը հրապարակել է Ավստրալիայի քաղաքացի Յան Ջունի (Յանգ Հենջուն) դատավճիռը, որը մեղադրվում է օրենքով սահմանված կարգով լրտեսության մեջ: Յանգ Ջունը մեղավոր է ճանաչվել լրտեսության մեջ և դատապարտվել մահապատժի։ Նրա ողջ անձնական ունեցվածքը կբռնագրավվի»,- ասել է Վան Վենբինը։
Նա ընդգծել է, որ չինական դատարանը «գործը վարել է օրենքին համապատասխան՝ լիովին ապահովելով Յան Ջունի (Յանգ Հենջյուն) բոլոր դատավարական իրավունքները, ինչպես նաև հարգել և իրացրել է ավստրալական կողմի հյուպատոսական իրավունքները։
Դիվանագետը հավելել է, որ չինական կողմը ավստրալիական կողմին հնարավորություն է տվել ներկա գտնվելու վճռի հրապարակմանը։