Տեխասի իշխանությունները կընդլայնեն վերահսկողությունը Մեքսիկայի հետ սահմանի երկայնքով
ԱշխարհԱՄՆ Տեխասի իշխանությունները կընդլայնեն վերահսկողությունը Մեքսիկայի հետ սահմանի երկայնքով՝ անօրինական միգրանտների հոսքը կանգնեցնելու համար։ Այս մասին X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) հայտնել է Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը։
«Այժմ մենք ընդլայնում ենք այդ ջանքերը՝ Մեքսիկայի սահմանի երկայնքով ավելի շատ տարածքներ վերահսկելու համար»,- գրել է քաղաքական գործիչը:
Ինչպես ընդգծել է Էբոթը, այն բանից հետո, երբ Տեխասի ազգային գվարդիան իր վերահսկողության տակ է առել Իգլ Փաս քաղաքի մոտ գտնվող այգին, սահմանն անօրինական հատողների թիվը նվազել է։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ավելի քան 100 հազար անօրինական միգրանտներ Տեխաս նահանգից տեղափոխվել են այլ նահանգներ։ Նյու Յորքն ընդունել է միգրանտների մեծ մասին։