Սերբիան Կոսովոյի հարցով ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստ է խնդրել
ԱշխարհՍերբիան պաշտոնապես դիմում է ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Կոսովոյում և Մետոխիայում ստեղծված իրավիճակի պատճառով հրատապ նիստ անցկացնելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարարը։
«Հարցը ներկայացվել է Կոսովոյում և Մետոխիայում տիրող ընդհանուր իրավիճակի, սերբերի դեմ իրականացված ահաբեկչության, դինարը վերացնելու փորձերի և այն ամենի պատճառով, ինչը խախտում է ՄԱԿ ԱԽ 1244 բանաձևը և Սերբիայի հարավային նահանգին վերաբերող բոլոր միջազգային փաստաթղթերը», - ասել է Իվիցա Դաչիչը։
Սերբիայի ԱԳ նախարարը պարզաբանել է, որ արտակարգ նիստի մասին խնդրանքի հիմնավորման մեջ ներառված է Կոսովոյում և Մետոհիայում առկա իրավիճակի ամբողջական ժամանակագրությունը և նկարագրությունը։