Ուկրաինուհին հրաժարվել է «Միսս Ճապոնիա» տիտղոսից
Աշխարհ
«Միսս Ճապոնիա 2024» մրցույթի հաղթող 26-ամյա ուկրաինուհի Կարոլին Շիինոն հրաժարվել է տիտղոսից ամուսնացած տղամարդու հետ սիրավեպի պատճառով։ Այս մասին հայտնում է Kyodo News-ը։
Չորեքշաբթի օրը՝ հունվարի 31-ին, Shukan Bunshun ամսագիրը հոդված է հրապարակել, որտեղ նյութի հեղինակները պնդում են, որ Շիինոն հարաբերությունների մեջ է ամուսնացած տղամարդու հետ, ով երեխաներ ունի։ Նշվում է, որ նա բժիշկ է և հայտնի է սոցիալական ցանցերում:
Դրանից հետո երկուշաբթի օրը՝ փետրվարի 5-ին, «Միսս Ճապոնիա» մրցույթի պաշտոնական կայքում հայտնվեց հաղորդագրություն՝ Շիինոյի՝ կոչումից զրկելու միջնորդության ընդունման մասին։
«Միսս Ճապոնիա» ասոցիացիայի նախագահ Կաորու Վադան ներողություն է խնդրել մրցավարներից, հովանավորներից և մրցույթի մյուս մասնակիցներից։ Նա նշել է, որ ընդունում է մի շարք սկանդալների պատասխանատվությունը, որոնք ծագել են շոուի արդյունքների և հաղթողի պահվածքի պատճառով։ Նա հավելել է, որ ոչ ոք չի նվաճի «Միսս Ճապոնիա» տիտղոսը մինչև 2024 թվականի վերջ։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ