Ճապոնիայում մոտ 110 հազար հավ կոչնչացվի
ԱշխարհԹռչնագրիպի վիրուսի տարածման պատճառով՝ Ճապոնիայի Կագավա պրեֆեկտուրայում մոտ 110 հազար հավ է ոչնչացվելու, հայտնել է գյուղատնտեսության, անտառտնտեսության և ձկնաբուծության նախարարությունը, փոխանցում են միջազգային ԶԼՄ-ները։
«Այսօր՝ փետրվարի 6-ին, Կագավա պրեֆեկտուրայի Միտոյո քաղաքում հաստատվել է հավի գրիպի կասկածելի բարձր ախտածին վիրուս։ Սա այս սեզոնում 8-րդ դեպքն է։ Երեկ գրանցվել է թռչունների մահացության աճ։ Այսօր՝ փետրվարի 6-ին, կատարվել է գենետիկական անալիզ, որը հաստատել է բարձր ախտածին թռչնագրիպի կասկածները»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։
Ընդհանուր առմամբ, անցյալ տարվա նոյեմբերի 24-ից ոչնչացվել է մոտ 930 հազար հավ։
Թռչնագրիպի վիրուսի հայտնաբերումից հետո կարանտին է սահմանվում 3 կիլոմետր շառավղով հավերի և ձվերի տեղափոխման համար ֆերմայի շուրջ, որտեղ հայտնաբերվել են հիվանդության բռնկումներ, իսկ հավերի և ձվերի արտահանումը 10 կիլոմետրանոց գոտուց դուրս արգելվում է։
Անցած սեզոնին գրանցվել է թռչնագրիպի 84 դեպք, որոնցից 17,71 մլն թռչուն է սպանվել: Դա հանգեցրել է երկրում ձվի դեֆիցիտի ու կտրուկ թանկացման։