Մոսկվան ու Անկարան պետք է խորհրդակցություններ անցկացնեն Կովկասում իրավիճակի շուրջ․ Ֆիդան
ԱշխարհԹուրքիայի իշխանությունները մոտ ժամանակներս սպասում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին Անկարա։ Այս մասին փետրվարի 6-ին Ստամբուլում Մալթայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ Այս մասին հաղորդում է regnum.ru–ն։
«Պարոն Պուտինը մոտ ժամանակներս կայցելի Թուրքիա»,- ասել է նա։
Ֆիդանը նշել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան համագործակցում են բազմաթիվ ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկայի, և Մոսկվան ու Անկարան պետք է խորհրդակցություններ անցկացնեն շատ հարցերի շուրջ, այդ թվում՝ Սիրիայում, Կովկասում և Մերձավոր Արևելքում իրավիճակի վերաբերյալ։
«Մենք մեծ նշանակություն ենք տալիս Ռուսաստանի Դաշնության հետ երկխոսության շարունակությանը ինչպես նախագահների, այնպես էլ մեր մակարդակով»,- պարզաբանել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։
ՌԴ նախագահի՝ Անկարա այցի ընթացքում կողմերը կքննարկեն ինչպես երկու երկրների հարաբերությունները, այնպես էլ տարածաշրջանի մի շարք խնդիրներ, այդ թվում՝ Ուկրաինայում ճգնաժամը, հավելել է նա։