Ստամբուլում դատարանի մոտ տեղի ունեցած հրաձգությունից հետո 34 մարդ է ձերբակալվել
Աշխարհ
Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունչը հայտարարել է Ստամբուլի Չաղլայան դատարանի մոտ տեղի ունեցած հրաձգության հետ կապված 34 կասկածյալի ձերբակալության մասին։ Այս մասին հայտնում է NTV-ն։
«Այս պահին ունենք 34 ձերբակալված։ Հինգ դատախազ և գլխավոր դատախազի տեղակալը պարզում են կատարվածի բոլոր մանրամասները»,- լրագրողներին ասել է Թունչը։
Թուրքիայի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ղեկավարը հայտնել է, որ դատարանի շենքի մոտ փոխհրաձգության ժամանակ վնասազերծված երկու անձինք եղել են ահաբեկչական «DHKP-C» խմբավորման անդամներ։ Նա ընդգծել է, որ դա ահաբեկչական հարձակման փորձ էր։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ