Արդարադատության միջազգային դատարանը նոր նախագահ ունի
ԱշխարհՀաագայի միջազգային դատարանի նոր նախագահ է ընտրվել լիբանանցի դատավոր Նաvաֆ Սալամը։ Այս մասին ասվում է մամուլի հաղորդագրության մեջ, գրում է Regnum-ը։
«Դատավոր Նավաֆ Սալամը (Լիբանան) այսօր ընտրվել է Արդարադատության միջազգային դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով: Նախագահ Սալամը դատարանի անդամ է 2018 թվականի փետրվարի 6-ից»,- նշված է ՄԱԿ-ի դատարանի հայտարարության մեջ:
Արդարադատության միջազգային դատարանի նախկին ղեկավարը եղել է ԱՄՆ ներկայացուցիչ Ջոան Դոնոգյուն։ Սալամը 2007-2017 թվականներին աշխատել է՝ որպես ՄԱԿ-ում Լիբանանի մշտական ներկայացուցիչ: