Պակիստանում երկու պայթյուն է որոտացել. 28 մարդ է զոհվել
Աշխարհ
Պակիստանի Բելուջիստան նահանգում երկու պայթյուն է որոտացել։ Արդյունքում՝ զոհվել է 28 մարդ, ավելի քան 40-ը վիրավորվել է, հաղորդում է տեղական Geo TV հեռուստաալիքը։
Պայթյուններ են տեղի ունեցել Ազգային ժողովի ընտրությունների թեկնածուների գրասենյակների մոտ։ Ընտրությունները նախատեսված են վաղը՝ փետրվարի 8-ին։
Առաջին պայթյունը տեղի է ունեցել անկախ թեկնածու Ասֆանդ Խան Կաքարի գրասենյակի մոտ, ինչի հետևանքով՝ զոհվել է 15 մարդ, վիրավորվել է ավելի քան 30-ը։ Վիրավորների մեծ մասը ծայրահեղ ծանր վիճակում է։
Վաղը Պակիստանում տեղի կունենան Ազգային ժողովի և նահանգային օրենսդիր հաստատությունների ընտրություններ։ Ընտրություններին ընդառաջ՝ երկրում աճել են բռնության դեպքերը։ Մասնավորապես, հունվարի 31-ին Խայբեր Պախտունխվա նահանգում գնդակահարվել է անկախ թեկնածու Ռեհան Զեբ Խանը։ Հարձակման է ենթարկվել նաև Պակիստանի ժողովրդական կուսակցության թեկնածու Սայեդ Զուլֆիկար Ալի Շահը։ Իշխանությունները որոշել են օգտագործել զինված ուժերը՝ քվեարկության ժամանակ անվտանգությունն ապահովելու համար։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու