Առողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին (տեսանյութ) Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրության նախաբանից՝ մենք սահուն վըլայեթացման ենք գնալու. Շարմազանով Հայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին Թուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր են ստորագրել Փարաքարի դեպքի վերաբերյալ դատարաում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարար Դագաղներով իշխանության եկածները հուզվում են․ Սուրենյանց Հունգարիայի վարչապետ Մադյարի նախկին կինը նրան մեղադրել է շանտաժի և ընտանեկան բռնության մեջ Մոսկվայում Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններում եվրոպացիների մասնակցության հարցը չի քննարկվել ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան 80 տարի անց բացվում է ստորգետնյա ռազմական կենտրոնը Փաշինյանը չմիացավ Մակրոնի հակառուսական հռչակագրին․ Մոսկվայում պայթյուն, Կրեմլի պահանջը ՆԱՏՕ-ից Ոջիլներ՝ խցերում, մահվան մթնոլորտ՝ Նուբարաշենում․ ի՞նչ է կատարվում բանտի պատերի ներսում (տեսանյութ) 

2018թ.-ին հրապարակում անվճար բեմ սարքած անհատ ձեռներեց ամուսինները միլիոնավոր պայմանագրեր են կնքել ԱԳՆ-ի հետ. «Հետք»

Հասարակություն

«Հետքը» գրում է.

2018թ.-ի հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժմանն աջակցելու համար Գևորգ Աղաբալյանը Հանրապետության հրապարակի հանրահավաքների ժամանակ անվճար բեմահարթակ է տրամադրել։ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի իշխանության գալուց հետո պետական բյուջեից միջոցառումներ կազմակերպելու համար միլիոնավոր դրամներ են հատկացվել Գևորգ Աղաբալյանի և նրա կնոջ կազմակերպություններին։

Արտաքին գործերի նախարարությունը սեպտեմբերի 9-11-ը Երևանում կազմակերպել էր «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումը։ Միջոցառման կազմակերպման համար պետական գնման 2 պայմանագիր է կնքվել «Մարիամ Աբգարյան Հովսեփի» ԱՁ-ի և «Գևորգ Աղաբալյան» ԱՁ-ի հետ։ Առաջին պայմանագրի արժեքը 73 մլն 678 հազար դրամ է, երկրորդինը՝  51 մլն 924 հազար դրամ։ Մարիամ Աբգարյանը և Գևորգ Աղաբալյանը ամուսիններ են։

Մարիամ Աբգարյանի հետ կնքված պայմանագրով 3 տարբեր կոնֆերանս սրահներում   նախատեսված էին հետևյալ աշխատանքները` սրահների 3D մոդելավորում, անիմացիոն հոլովակների պատրաստում (միջինը 30 վայրկյան տևողությամբ), 4 և 3 մետր բարձրությամբ պատերի պաստառների պատրաստում, սրահի դիմային հատվածի պաստառապատում, բեմահարթակի պատրաստում։ Պայմանագրով նախատեսվում էր նաև 2 օրվա ընթացքում թարգմանության, նկարահանման և մոնտաժի, բեռնափոխադրման, տեխնիկական տնօրենի և ինժեների ծառայությունների մատուցում։

Ֆորումի մյուս կազմակերպչի՝ «Գևորգ Աղաբալյան» ԱՁ-ի հիմնադիր Գևորգ Աղաբալյանի ֆեյսբուքյան էջն ուսումնասիրելով` պարզեցինք, որ Աղաբալյանը մի շարք լուսանկարներ ունի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Կառավարության ներկայացուցիչների հետ:

«Գևորգ Աղաբալյան» ԱՁ-ն պետական գրանցում է ստացել 2008-ին, իսկ «Մարիամ Աբգարյան Հովսեփի» ԱՁ-ն` 2019-ին։ Սակայն երկուսն էլ պետական գնումների համակարգում հայտնվել են 2019 թվականից հետո։

«Գևորգ Աղաբալյան» ԱՁ-ի հետ 2019-2024 թթ. պայմանագրեր են կնքել 7 տարբեր գերատեսչություններ՝ Արտաքին գործերի, Էկոնոմիկայի, Պաշտպանության, Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունները, Սյունիքի մարզպետի աշխատակազմը, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը (2019-ին առանձին նախարարություն էր) և վարչապետի աշխատակազմը։ «Գևորգ Աղաբալյան» ԱՁ-ի հետ կնքվել է ընդհանուր 10 պայմանագիր։ Այս պայմանագրերից 3-ը կնքվել է մեկ անձից գնման ընթացակարգով, 2-ը՝ հրատապ մեկ անձից։ Երեք դեպքում տեղի է ունեցել էլեկտրոնային աճուրդ, մեկում՝ գնանշման հարցում, իսկ ԿԳՄՍՆ-ն այս ԱՁ-ին տվել է դրամաշնորհ՝ ԱՊՀ պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի և «100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջոցառումների եզրափակիչ փուլի կազմակերպման համար։

«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի կազմակերպման համար պայմանագիրը ԱԳՆ-ի հետ կնքվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Հրավերն ուղարկվել է օգոստոսի 7-ին։ Գնառաջարկ է ներկայացրել միայն «Գևորգ Աղաբալյան» ԱՁ-ն։ Նույն օրը նա ընտրվել է որպես հաղթած մասնակից, իսկ պայմանագիրը կնքվել է հաջորդ օրը՝ օգոստոսի 8-ին։

«Մարիամ Աբգարյան Հովսեփի» ԱՁ-ի հետ ավելի քիչ թվով պայմանագրեր են կնքվել. 2021-2024 թվականներին՝ 4 պայմանագիր, տարեկան՝ մեկը։ 3 պայմանագիր կնքել է ԱԳՆ-ն, մեկը՝ Երևանի քաղաքապետարանը։ Պայմանագրերի ընդհանուր գումարը 160 մլն 799 հազար դրամ է։

Այս ԱՁ-ները միջոցառումներ են կազմակերպել ոչ միայն պետական կառույցների համար։ 2023 թվականի Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ հենց այս ԱՁ-ներն էին իրականացրել քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Տիգրան Ավինյանի քարոզարշավի ժամանակ բեմի տեղադրման աշխատանքները։ Նրանք նաև կազմակերպել են 2020 թվականի սահմանադրական փոփոխությունների չկայացած հանրաքվեի «Այո»-ի քարոզարշավի որոշ աշխատանքներ։

Մենք կապ հաստատեցինք Գևորգ Աղաբալյանի հետ՝ մեկնաբանություն ստանալու համար։ Աղաբալյանը նշեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ կապ չունի։ «Մենք միջոցառման կազմակերպիչ ենք եւ բոլոր ժամանակներում, բոլորի հետ տարբեր լուսանկարներ ենք ունենում»,- ասաց Աղաբալյանը։ Նա համաձայն չէ, թե պետական գնումներում հաղթում է իր կապերի շնորհիվ։

Աղաբալյանի պնդմամբ, իր կազմակերպությունը երկար տարիներ համագործակցում է թե՛ պետական, թե՛ մասնավոր սեկտորի հետ և շուկայի խոշորներից է։

Հարցին, թե որն է երկու տարբեր ԱՁ-ներով գնման գործընթացին մասնակցելու պատճառը, Աղաբալյանը պատասխանեց. «Ես կոնկրետ տեխնիկական մասով եմ զբաղվում, տասը եւ ավելի տարի։ Ես մասնակցում եմ տեխնիկական մասով մրցույթներին։ Մարիամ Աբգարյանի կազմակերպությունը կազմակերպչական մասով է զբաղվում։ Այսինքն՝ եթե միայն կազմակերպչական լիներ, ինքը կմասնակցեր, եթե միայն տեխնիկական լիներ, ես կմասնակցեի, բայց քանի որ պահանջների մեջ եղել է ինչպես կազմակերպչական, այնպես էլ տեխնիկական, ամեն մեկս մեր մասով առաջարկ ենք ներկայացրել»։

Գևորգ Աղաբալյանին նաև հարցրինք՝ արդյոք աջակցել է Նիկոլ Փաշինյանին 2018 թվականի իրադարձությունների ժամանակ, արդյոք Հանրապետության հրապարակի բեմի տեղադրմամբ զբաղվել է իր կազմակերպությունը, և արդյոք նա վճարվել է այդ ծառայության դիմաց։ Աղաբալյանը հաստատեց, որ իր կազմակերպությունն է տեղադրել բեմը և դրա դիմաց գումար չի ստացել։ 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Առողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին (տեսանյութ) Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրության նախաբանից՝ մենք սահուն վըլայեթացման ենք գնալու. ՇարմազանովՀայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս ԿարլսենինԹուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր են ստորագրելՓարաքարի դեպքի վերաբերյալ դատարաում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարարԴագաղներով իշխանության եկածները հուզվում են․ ՍուրենյանցՀունգարիայի վարչապետ Մադյարի նախկին կինը նրան մեղադրել է շանտաժի և ընտանեկան բռնության մեջՄոսկվայում Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններում եվրոպացիների մասնակցության հարցը չի քննարկվելԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան80 տարի անց բացվում է ստորգետնյա ռազմական կենտրոնըՓաշինյանը չմիացավ Մակրոնի հակառուսական հռչակագրին․ Մոսկվայում պայթյուն, Կրեմլի պահանջը ՆԱՏՕ-իցՈջիլներ՝ խցերում, մահվան մթնոլորտ՝ Նուբարաշենում․ ի՞նչ է կատարվում բանտի պատերի ներսում (տեսանյութ) 3.3 մլրդ դրամի ներդրում, 35 տեսակի վարդ․ Գևորգ Պապոյանն այցելել է ջերմատնային տնտեսություն Համացանցը կործանո՞ւմ է երեխաներին․ թմրանյութեր, և վտանգավոր խաղեր․ ո՞ւր է նայում պետությունըՎաղ թե ուշ Իրանն ինքը կցանկանա գործարք կնքել. ԲեսենթԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՀՀ ՊՆ պատվիրակությունն Աբու Դաբիում մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի համաժողովին513 միլիոն ռուբլի արժողությամբ բանանը՝ ՄոսկվայումՀայաստան-Թուրքիա սահմանին երկաթուղու շինաշխատանքներ. Լրտեսություն, հարձակումներ ու նոր լարվածությունՀայաստանն ու Վրաստանը քննարկել են սննդամթերքի անվտանգության հարցերՉինաստանը ավելի քան 100 ռազմանավ է դուրս բերել Թայվանի դեմ․ բացահայտվել են գաղտնի զորավարժություններըԳվինեայի ճգնաժամից հետո Բուրկինա Ֆասոն հայրենադարձրել է ավելի քան 45 հազար մարդուԱբու Դաբիի միջադեպից հետո Դվալիշվիլին ազատ է արձակվել․ RAF-ը հայտնել է նրա վերադարձի մասինՍահմանների բացում և վիզաների ազատականացում․ քննարկում՝ Գերմանիայի դեսպանի հետԳևորգ Պապոյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանըԱվտոբուսի և բեռնատարի բախում Հնդկաստանում․ առնվազն 23 զոհԿիբերհարձակում Գերմանիայի ռազմական անօդաչուների արտադրողի դեմ․ բանակը դադարեցրել էր դրանց թռիչքներըՎարչապետը փորձագետներին ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական զարգացումները Շաքիի միջադեպի գործով նախաքննությունն ավարտվել է․ նյութերն ուղարկվել են դատախազինՖինլանդիան մերժում է ՆԱՏՕ-ից դուրս գալու քննարկումը․ Պեսկովը հերքում է պահանջըՄերցի ուղերձը Թրամփին՝ առանց անակնկալների․ առջևում Պուտինի հետ հանդիպումն էԱրշալույս գյուղում բախվել է չորս մեքենա. կան վիրավnրներ Սպիտակում ՔՊ-ի թեկնածուի գրանցումը վիճարկվում է․ հանձնաժողովը դիմում է դատարանԲրուքլինում բնակելի շենքի փլուզման հետևանքով երկու երեխա է մահացելՂարիբյանի գոլը փրկեց մերոնց․ Հայաստան–Կիպրոս՝ 1։1«Չէի կարողանում շարժվել»․ Սիները պատմել է ծնկի վնասվածքի մասինԶիդանի առաջին պարտությունը․ Իտալիան 3։1 հաշվով հաղթեց ՖրանսիայինՔեյնը պատմություն կերտեց․ ռեկորդային 126-րդ խաղն ու Անգլիայի հաղթական գոլըNBA-ի պատմության մեջ առաջինը․ 52 միավոր, 11 արդյունավետ փոխանցում ու զրո կորուստԲժիշկը զգուշացրել է Ամանորին ընդառաջ արագ նիհարելու վտանգների մասին Պոչետինոն՝ «Մանչեսթեր Յունայթեդի» նոր մարզիչ․ առաջին փորձությունը՝ «Լիվերպուլը»Զելենսկին հայտարարել է, որ Starshield համակարգը սահմանափակումներ է պահպանում Ուկրաինայի համարԱմեն օր տարբեր ժամի՞ եք քնում․ հետազոտողները կապ են գտել դեպրեսիայի հետԾխողների մոտ դեմենցիայի ռիսկը 31%-ով բարձր է․ 61 հետազոտության տվյալներըԺամերով հեռուստացույցի առջև․ կապ է հայտնաբերվել երիկամների աշխատանքի վատթարացման հետԿրծքագեղձի քաղցկեղը՝ մեկ արյան թեստո՞վ․ փորձնական մեթոդի խոստումնալից արդյունքըԻնֆարկտից հետո ո՞վ է առավել վտանգված․ նոր մոդելը կարող է օգնել բժիշկներինՍալվադորը զինված ռոբոտներ է կիրառել Հաիթիի ավազակախմբերի դեմԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 13-ին Թունավոր մշուշ Դելիում․ օդի աղտոտվածության ցուցանիշը գերազանցել է 400-ը
Ամենադիտված