Փորձագետների կոշտ գնահատականը․ «Հայաստանին պայմաններ են թելադրում, իսկ ներքաղաքական գործընթացներն ապահովվում են արտաքին հովանավորի կողմից» Սահմանային զիջումնե՞ր... Ռուսաստանին հնարավոր չէ վախեցնել և հաղթել. Պուտին Եկեղեցին՝ ճնշման տակ, Տիգրանաշենը՝ հարցականի տակ, «Նաիրիտը»՝ ռուսների օրակարգում Երևանի Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել․ կա 3 զոհ Լիխաչով․ «Ռոսատոմը» Հայաստանին պաշտոնական առաջարկ է ներկայացրել VVER-1000 էներգաբլոկ կառուցելու վերաբերյալ Լիխաչով․ «Ռոսատոմը» Հայաստանին պաշտոնական առաջարկ է ներկայացրել VVER-1000 էներգաբլոկ կառուցելու վերաբերյալ Վրաստանը բելառուսցուն վտարել է Հայաստան․ նրան ձերբակալել են, ապա ազատ արձակել Ալիևը շնորհավորել է Փեզեշքիանին ծննդյան օրվա առթիվ Դատախազությունը Ալիկ Գևորգյանից պահանջում է բռնագանձել 12 անշարժ գույք և շուրջ 66 մլն դրամ Հարություն Աղա-Սարգսյան․ «Փաշինյանի նոր բաժանարար գիծը՝ Սփյուռքի երիտասարդության մեջ» «ԼՈՒՅՍ» հիմնադրամ․ Տնտեսական ակտիվության աճը դանդաղում է, աճի կառուցվածքը՝ անհավասարակշիռ ՀՌՀ-ն դադարեցրել է «Կոտայք թի վի»-ի լիցենզիայի գործողությունը 

Հայաստանի դիրքավորման պոտենցիալը աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում. Մաս 3. Սամվել Բաբայան

Քաղաքական

Հիմք ընդունելով Հարավային Կովկասում և նրա շուրջը ձևավորված աշխարհաքաղաքական թնջուկն ու այդ համատեքստում Հայաստանի առանցքային դերը՝ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանը հանդես է եկել «Հայաստանի դիրքավորման պոտենցիալը աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում» վերտառությամբ հոդվածաշարով։

Հոդվածաշարի երեք մասերում Սամվել Բաբայանը վերլուծում է Հայաստանի Հանրապետության դիրքավորման երեք հնարավորություններն ու դրանցից յուրաքանչյուրի հավանական հետևանքները Հայաստանի և Հարավային Կովկասով շահագրգիռ աշխարհաքաղաքական կենտրոնների համար։

Ստորեւ ներկայացնում ենք հոդվածաշարի 3-րդ մասը:

«ՄԱՍ 3

Հայաստանի դիրքավորման պոտենցիալը աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում․ դեպի հավասարակշռված, համապարփակ և երկարաժամկետ խաղաղություն

Արևմտյան կամ ռուս-վրաց-իրանական վեկտորներից յուրաքանչյուրի ընտրությունը հանգեցնելու է աշխարհաքաղաքական մյուս կենտրոն(ներ)ի հետ բախման՝ Հայաստանի համար ակնհայտ ծանր հետևանքներով։ Այնինչ, ինչպես նշվել է, պայմանավորված աշխարհագրական դիրքով, Հայաստանը կարող է և պետք է վարի հավասար հնարավորությունների բազմավեկտոր քաղաքականություն՝ ոչ թե նվազագույնի հասցնելու, այլև բացառելու աշխարհաքաղաքական շահերի բախման խաչմերուկի վերածվելու հավանականությունը։ Նման մոտեցման հիմքում աներկբայորեն ընկած պետք է լինեն այնպիսի հիմնարար սկզբունքներ, ինչպիսիք են՝

ա) ՀՀ-ի՝ համակողմանիորեն հաշվարկված և սահմանված ազգային-անվտանգային շահերը,

բ) տարածաշրջանով շահագրգիռ սուբյեկտների ազգային-անվտանգային շահերի հետ հայկական շահերի համադրելիության հնարավորությունը,

գ) հայկական շահերի հիմնավորմամբ տարածաշրջանային և արտատարածաշրջանային սուբյեկտներից յուրաքանչյուրի շահերին հակառակ մյուսների շահերի առաջմղման բացառումը։

Երկարաժամկետ հեռանկարում ՀՀ-ի ապագան սույն հիմնարար սկբունքների հիմքով և հիմնավորմամբ առաջնորդվելու կամքի դրսևորումն է՝ որպես հավասարակշռված, համապարփակ և հարատև խաղաղության ընտրություն։ Մասնավորապես․

Պրոակտիվ դիվանագիտություն Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ վերանայելու Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները, որպեսզի իրանական և թուրքմենական գազը տարանցվի Հայաստան – Վրաստան – Սև ծով – Բուլղարիա խողովակաշարով՝ բացառելով կասպյան ավազանի հարստությունների արտահանման մենաշնորհային դիրքը։ Այսինքն՝ դիվերսիֆիկացնել տարածաշրջանի էներգետիկ կախվածությունը Ադրբեջանից ու Թուրքիայից և հավասարակշռություն ստեղծել, ինչը միաժամանակ կչեզոքացնի ավելորդ լարվածությունը տարածաշրջանում։ Արևմտյան երկրներն այսպիսով ստանում են միաժամանակ երեք երկրից՝ Ռուսաստանից, Իրանից և Ադրբեջանից, գազ ներկրելու, ըստ այդմ՝ ներկրվող երկր(ներ)ի և գնային քաղաքականության ընտրության հնարավորություն։

ՀՀ-ի իրավազորության ներքո պարզեցված ընթացակարգով Մեղրիի ենթակառուցվածքի բացում, դիցուք՝ Կալինինգրադի մոդելով (որը բխում է այդ թվում՝ Ռուսաստանի, հավաքական Արևմուտքի, Ադրբեջանի և Թուրքիայի ազգային շահերից ու առաջնահերթություններից)՝ Արդբեջանի կողմից ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը 1925-26թթ․ քարտեզների իրավական հիմքով ճանաչելու նախապայմանով։

Որևէ երկրի կամ կազմակերպության ռազմաքաղաքական ներկայության բացառում՝ ի հակակշիռ մեկ այլ երկրի կամ կազմակերպության։

Հավաքական մարմիններում ՀՀ-ի անդամակցության սառեցում և նոր մարմինների անդամակցության գործընթացի կասեցում։ Քանի որ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը սովորաբար չեն դիտարկվում առանձին-առանձին, այլ որպես մեկ միասնական միավոր, այս երեք երեկրները պետք է նախևառաջ հաջողեն տարածաշրջանային (ներքին) ինտեգրացիոն գործընթացները, իսկ ապագայում վեկտորի ընտրության անհարաժեշտության դեպքում հանդես գան մեկ միասնական մոտեցմամբ։ Իսկ ներքին միասնական մոտեցման բացակայությունը հանգեցնելու է տարածաշրջանային խնդիրների խորացման՝ ստեղծելով պայթունավտանգ իրավիճակ։

Երկկողմ պրոակտիվ բանակցություններ՝ հավասար հնարավորությունների քաղաքականության սկզբունքով․

սահմանակից երկրների հետ ինտեգրացիոն-համագործակցային ճանապարհային քարտեզի մշակում, ըստ այսմ՝ իրավապայմանագրային ամրապնդում,

տարածաշրջանով շահագրգիռ սուբյեկտների հետ երկկողմ իրավապայմանագրային հարաբերությունների հաստատում։

ՀՀ-ի պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը ՀՀ-ն ապահովում է ինքնուրույն՝ բոլոր գործընկերների հետ հավասար գործակցային սկզբունքով»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանի ԻՀՊԿ-ն կոչ է արել ամերիկացիներին փոխել Միացյալ Նահանգների կառավարությունըՓորձագետների կոշտ գնահատականը․ «Հայաստանին պայմաններ են թելադրում, իսկ ներքաղաքական գործընթացներն ապահովվում են արտաքին հովանավորի կողմից»Սահմանային զիջումնե՞ր... Ռուսաստանին հնարավոր չէ վախեցնել և հաղթել. ՊուտինԿատարը շարունակում է ԱՄՆ-ի և Իրանի միջև հաղորդագրությունների փոխանակումըԵկեղեցին՝ ճնշման տակ, Տիգրանաշենը՝ հարցականի տակ, «Նաիրիտը»՝ ռուսների օրակարգումԵրևանի Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել․ կա 3 զոհԼիխաչով․ «Ռոսատոմը» Հայաստանին պաշտոնական առաջարկ է ներկայացրել VVER-1000 էներգաբլոկ կառուցելու վերաբերյալԼիխաչով․ «Ռոսատոմը» Հայաստանին պաշտոնական առաջարկ է ներկայացրել VVER-1000 էներգաբլոկ կառուցելու վերաբերյալՎրաստանը բելառուսցուն վտարել է Հայաստան․ նրան ձերբակալել են, ապա ազատ արձակելԱլիևը շնորհավորել է Փեզեշքիանին ծննդյան օրվա առթիվԴատախազությունը Ալիկ Գևորգյանից պահանջում է բռնագանձել 12 անշարժ գույք և շուրջ 66 մլն դրամՊակիստանը Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցություններ կսկսի 2027 թվականի հունվարի 1-ինՀարություն Աղա-Սարգսյան․ «Փաշինյանի նոր բաժանարար գիծը՝ Սփյուռքի երիտասարդության մեջ»Գրոսսին ասել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև դեռևս լիարժեք բանակցություններ չկան«ԼՈՒՅՍ» հիմնադրամ․ Տնտեսական ակտիվության աճը դանդաղում է, աճի կառուցվածքը՝ անհավասարակշիռՀՌՀ-ն դադարեցրել է «Կոտայք թի վի»-ի լիցենզիայի գործողությունըՊուտինը սահմանափակել է Ռուսաստանից մի շարք երկրներ կանխիկ ռուբլու արտահանումըԻՀՊԿ-ն ամերիկացիներին հրավիրել է այցելել ԻրանՀայաստանի և Կատարի արդարադատության նախարարները քննարկել են իրավական օգնության ոլորտում առկա համաձայնագրերի նախագծերըԴատախազությունը բողոքարկելու է «Չաղ Ռուստամի» նկատմամբ տնային կալանք կիրառելու որոշումըՌուբիոն ասել է, որ Եվրոպան լուրջ մարտահրավերների առջև է կանգնածԱվտոմեքենաների ներմուծման պատրվակով 13 անձից հափշտակվել է 78 մլն դրամՃապոնիան հայտարարել է, որ Տակաիչին տարեվերջին որոշում կկայացնի ոչ միջուկային սկզբունքների վերաբերյալԱնդրեասյանը ընդգծել է Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի կարևոր դերակատարությունը ՀՀ-ի կրթական համակարգումCSI-ն Հայաստանի իշխանություններին կոչ է անում դադարեցնել Եկեղեցու նկատմամբ հետապնդումներըԵվրահանձնաժողովը կառաջարկի, որ ԵՄ երկրները հրաժարվեն պաշտպանության և պատժամիջոցների հարցում իրենց վետոյի իրավունքիցՏվյալ աշխատակցի հասցեին վիրավորական որևէ արտահայտություն չի հնչել. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարՎահագն Արսենյանը կառաջադրվի Ջերմուկի համայնքապետի պաշտոնում․ Գևորգ Փարսյանն՝ իշխանության թիրախումՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ«Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենը Երևանում է․ նախատեսված են հանդիպումներ Փաշինյանի և Գրիգորյանի հետԵԽԽՎ զեկույցից ընդդիմությունը գոհ լինելու շատ հիմնավոր պատճառներ չունի․ Արփինե ՀովհաննիսյանՀայաստանի դեսպանությունը Վրաստանում հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես կդադարեցնի անձնագրերի տրամադրումըԷդվարդ Ասրյանն ու Լեհաստանի ԶՈւ ԳՇ պետի խորհրդականը քննարկել են ՀՀ բանակի բարեփոխումներըԻրանը հայտարարել է նոր զենքի մշակման մասինՂազախստանում մի քանի ժամվա ընթացքում երեք երկրաշարժ է գրանցվելՆեթանյահուն խնդրել է ԱՄԷ-ի առաջնորդին հերքել հոկտեմբերի 7-ի նախազգուշացման մասին հաղորդագրություններըՀայաստանի և Ռուսաստանի մասնագետները քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները2029-ին ԱՊՀ մարզական խաղերը կանցկացվեն ՀայաստանումԳրիգորյանն ու Էսկյուդիեն ընդգծել են ԵՄ առևտրի ազատականացման միջոցների ընդունման կարևորությունըԳործող իշխանությունը հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչու, և որ հերթականությամբ. Վահե Հովհաննիսյան«Վեհափառի հարցը չի կարող լուծվել իշխանության կամ քաղաքական ուժի միջոցով». Տեր ԳաբրիելԷսպոզիտո եղբայրները պատմություն են կերտել Իտալիայի հավաքականում«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետներիԻրանի խորհրդարանը կարող է քննարկել Միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրից դուրս գալու ծրագիրըԴատախազական ներգործության արդյունքում Զովունիում 643 քմ հողամասը վերադարձվել է համայնքինՖրանսիական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչները Հայաստանում ծանոթացել են IADAAM ծրագրի և Վեդու ջրամբարի աշխատանքներինStarship-ն առաջին անգամ հասավ Երկրի ուղեծիր՝ 26 արբանյակովՀայաստանի դեսպանությունն ու հյուպատոսությունները Ռուսաստանում ժամանակավորապես կդադարեցնեն անձնագրերի տրամադրումըABC News. Թենեսիում 200 տարվա ընթացքում առաջին անգամ կնոջ են մահապատժի ենթարկելՊուտինը արգելել է էներգետիկ ոլորտի մի շարք տվյալների հրապարակումը ԶԼՄ-ներում և համացանցում
Ամենադիտված